Ակբա բանկը կթողարկի Չինաստանի խոշորագույն UnionPay International-ի քարտեր

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ակբա բանկը ՀայաստանումկթողարկիՉինաստանի խոշորագույն՝ UnionPay International վճարային համակարգի UnionPay Gold և UnionPay Business միջազգայինքարտեր։ Ակբա բանկի և UnionPay International-ի համագործակցությունը մեկնարկել է 2019 թվականին, որով Ակբան առաջինը Հայաստանում մեկնարկել էր UnionPay քարտերի սպասարկումը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Ակբա բանկից, քարտերը տրամադրվում են ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ ֆիզիկական և իրավաբանական անձանց։

UnionPay Gold և UnionPay Business միջազգայինքարտերի առավելություններն են.

  • Վճարումների և կանխիկացումների կատարում ամբողջ աշխարհում,
  • Վարկային գծի հնարավորություն,
  • Այլ վճարային համակարգի քարտին՝ որպես լրացուցիչ քարտ կցելու հնարավորություն,
  • Քարտի պատվիրման հնարավորություն՝ acba digital հարթակի միջոցով,
  • ՀՀ ամբողջ տարածքում քարտի ստացում՝ առաքման միջոցով։

UnionPay International-ը (UPI) China UnionPay-ի դուստր կազմակերպությունն է: UnionPay International-ի քարտերով վճարումներ են կատարվում աշխարհի 181 երկրում, որոնցից շուրջ 80-ում նաև թողարկվում են UnionPay-ի քարտերը: Այս պահին աշխարհում կա UnionPay-ի ավելի քան 200 միլիոն քարտապան։

Հայերեն

«Ոսկե գնդակ»-ին այս տարի արժանացան Հարի Քեյնն ու Ալեքսիա Պուտելյասը

Երևանում կայացել է Հայաստան-ԵՄ համատեղ աշխատանքային խմբի հինգերորդ հանդիպումը

E5 երկրների պաշտպանության նախարարները Փարիզում քննարկել են Ուկրաինային աջակցությունը

Նիդերլանդների ԱԳ նախարարը ժամանել է Հայաստան

ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալը կարևորել է գիտահեն լուծումների դերը քաղցրահամ ջրային էկոհամակարգերի պահպանության գործում

Եգիպտոսի խորհրդարանը հավանություն է տվել Սաուդյան Արաբիային ռազմական աջակցություն ցուցաբերելուն

Հայկական «Էլ Կլասիկո»-ում հաղթեց «Արարատ-Արմենիա»-ն

Ֆրանսիայի նախագահը սոցիալական ցանցերին մեղադրել է Ֆրանսիայում անկարգություններ խթանելու մեջ

Հայ նկարչուհի Սարկո Մենեի ստեղծագործություններն առաջին անգամ ներկայացվել են Հունաստանում

COP17-ի շրջանակում հայտարարվեց Գլոբալ բնապահպանական հիմնադրամի ընդհանուր ֆինանսավորումը 4.4 մլրդ դոլարի հասցնելու մասին