Քամուց արմատախիլ եղած ծառը երկկողմանի փակել է Երևանի Սոսեի փողոցը. փրկարարները հեռացրել են այն

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը նոյեմբերի 19-ին, ժամը 11։56-ին ահազանգ է ստացել, որ Երևանի Սոսեի փողոցի թիվ 28/2 շենքի մոտակայքում քամու հետևանքով ծառը շրջվել է կայանած ավտոմեքենայի վրա և հենվել էլեկտրական լարերին․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Ըստ աղբյուրի՝ պարզվել է, որ ծառն արմատախիլ է եղել և ընկել «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենայի վրա։ Ավտոճանապարհը երկկողմանի փակվել է։

Նշվել է, որ փրկարարները իրականացրել են հերթապահություն, այնուհետև կանաչապատման ծառայության աշխատակիցների հետ մասնատել և հեռացրել են ծառը․ ավտոճանապարհը երկկողմանի երթևեկելի է։

Հայերեն

ՀՀ կառավարությունը Ղարաբաղից տեղահանված քաղաքացիներին կազատի մի շարք վարկային պարտավորություններից

Արդյոք սահմանին ՀՀ քաղաքացիները ստանում են վարժական հավաքների ծանուցում. Պապիկյանի անդրադարձը

Նոր Խարբերդում կառուցվում է նոր մանկապարտեզ

Եվրամիության օգնությամբ հայկական ծաղիկները կարտահանվեն Լատվիա. քննարկումներ կան նաև Նիդեռլանդների հետ

Եվրոպական երկրները պահանջել են ռուսաստանցիների համար խստացնել մուտքը Շենգենյան գոտի

Կոնգոյում էբոլայի ախտանիշներով 11 մարդ է փախել մեկուսարաններից. Bloomberg

Լիբանանի նախագահը հնարավոր է համարում հրադադարի հաստատումն առաջիկա 24 ժամվա ընթացքում

ԵՄ-ն ավելի քան 50 միլիոն եվրոյի աջակցություն կտրամադրի Հայաստանին՝ ռուսական սահմանափակումների ֆոնին

Ռուսաստանը և Հնդկաստանը քննարկում են առանց վիզայի ռեժիմի շուրջ համաձայնագիրը

Շիրակի մարզում աշնանացան ցորենի մշակության համար կտրամադրվի ավելի քան 1 միլիարդ դրամ փոխհատուցում