Հայաստանում միայն արդյունաբերության ոլորտում է գրանցվել անկում, կլինեն հավելյալ միջոցառումներ․ Ֆինանսների նախարար

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանում տնտեսական ակտիվության և աճի տեմպերը շարունակում են բարձր մնալ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ազգային ժողովի հերթական նիստում այս մասին ասաց Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը՝ ներկայացնելով «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագիծը։

Նրա խոսքով՝ երկնիշ տնտեսական աճը պահպանվել է նաև 2023 թվականի առաջին կիսամյակում, իսկ հունվար-սեպտեմբերի արդյունքներով գրանցվել է 9,7 տոկոս տնտեսական ակտիվության ցուցանիշի աճ։

Այս պայմաններում 2023 թվականի տնտեսական աճը կանխատեսվում է կառավարության կողմից թիրախավորված 7 տոկոսի շրջանակներում։ Ներկա միտումների պահպանման պայմաններում կարող է ավելին լինել։

«2024 թվականին ևս թիրախավորում ենք ապահովել 7 տոկոս տնտեսական աճ և հարկեր-ՀՆԱ ցուցանիշի բարելավում շուրջ 0,75 տոկոսային կետով, ինչի արդյունքում հարկային եկամուտները կկազմեն 2 տրիլիոն 566 միլիարդ դրամ՝ ավել լինելով 2023 թվականի ճշտված բյուջեի հարկային եկամուտներից 342 միլիարդ դրամով կամ 15,4 տոկոսով»,- ասաց Հովհաննիսյանը։

Նախարարը նշեց, որ չնայած տնտեսական աճի զգալի մասը ապահովել է ծառայությունների ճյուղը, բարձր աճ է գրանցվել նաև շինարարության ճյուղում։

«Միայն արդյունաբերության ոլորտում գրանցվել է անկում, որի աճի տեմպի վերականգնման ուղղությամբ կառավարությունը արդեն ջանքեր գործադրել է և առաջիկայում կլինեն հավելյալ միջոցառումները»,- նշեց Հովհաննիսյանը։

Նախարարի խոսքով՝ տնտեսությունում տեղի են ունեցել որակական տեղաշարժեր՝ մեծացնելով Հայաստանի Հանրապետության տնտեսական ներուժը։

« Մասնավորապես, արտահանման հնարավորությունները էապես մեծացել են, բավական տպավորիչ զարգացումներ կան նաև տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում»,- ընդգծեց Հովհաննիսյանը։

Հայերեն

Հրշեջ-փրկարարները մեկուսացրել են Մյասնիկյան պողոտայում բռնկված հրդեհը

Իսպանիայի ներքին գործերի նախարարությունը Սեուտայում միգրանտ անչափահասների թիվը կրճատել է՝ հասցնելով մոտ 1500-ի

Իրանը հայտարարել է, որ ԱԷՄԳ-ն չի կարող առանց արձանագրության պահանջել օբյեկտների ստուգումներ

Խցանումները դանդաղեցնում են Ուկրաինայից նավերով հացահատիկի արտահանումը

Իրանը ողջունել է Փեզեշքիանի և Պուտինի միջև հնարավոր հանդիպումը

Meta-ն 17 միլիարդ դոլար կվճարի երեխաների պաշտպանության վերաբերյալ ԱՄՆ-ում կնքված պատմական համաձայնագրի շրջանակում

ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ ԿՀՎ ղեկավարի՝ Ռուսաստան կատարած այցը կարող է արդյունքներ տալ

Նեպալի իշխանությունները գնահատել են երկրի հյուսիսում ջրհեղեղի պատճառած վնասը

Մնացական Սաֆարյանը, Վահան Կոստանյանը և Ռոբերտ Աբիսողոմյանը վերանշանակվել են ԱԳ փոխնախարարների պաշտոնում

Շնամարտեր իրականացրած անձանց վերաբերյալ քրեական վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ հանձնվել են դատարան