Սամբոն համախմբում է մարզիկներին Երևանում. կայացավ ԱԱ-ի բացման պաշտոնական արարողությունը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայացավ սամբոյի աշխարհի առաջնության բացման արարողությունը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ բացման արարողության մեկնարկում պարային և լուսաձայնային լուծումներով ներկայացվեցին մարզաձևի առանձնահատկությունները, որին էլ հաջորդեց մասնակից երկրների դրոշների դուրս բերումը:

Բացման արարողությանը ներկա էին ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը: Ներկաներին ողջույնի խոսքով դիմեց Սամբոյի միջազգային ֆեդերացիայի նախագահ Վասիլի Շեստակովն, ով առանձնացրեց՝ Երևանն առաջիկա օրերին իսկական սպորտային իրադարձության ականատես կլինի:

«Այս առաջնության համար աշխարհի տարբեր վայրերից այստեղ են եկել բազմաթիվ մարզիկներ, քանի որ ֆեդերացիայի համար այս տարին նաև հոբելյանական է: Այս առաջնությանը մասնակցում են աշխարհի 70-ից ավելի երկրի ներկայացուցիչներ»,-ասաց Շեստակովը:

Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի նախագահ Միքայել Հայրապետյանը ընդգծեց՝ սամբոյի աշխարհի առաջնությամբ Հայաստանում նորից խաղաղության տոն է:

«Սամբոն ընտանիք է, ընտանիքը՝ ուժ, իսկ ուժը՝ խաղաղություն: Նախորդ տարի Հայաստանն ընդունել էր դեռահասների, պատանիների և երիտասարդների աշխարհի առաջնությունը, որը ևս անթերի անցկացվեց, որի համար շնորհակալ եմ նաև ՀՀ կառավարությանը»,-ասաց Հայրապետյանը:

ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հույս հայտնեց, որ առաջնության ավարտից հետո էլ մասնակիցների մոտ կրկին ցանկություն կառաջանա վերադառնալու Հայաստան:

«Ընդամենը վերջին երկու տարում այս դահլիճում անցկացվել են բռնցքամարտի և ծանրամարտի Եվրոպայի առաջնությունները, ֆուտզալի և բասկետբոլի միջազգային մրցաշարեր: Հիմա մեկնարկում է սամբոյի աշխարհի առաջնությունը, որի հիմքերում նաև հայկական կոխ մարտարվեստն է և հետևաբար այն Հայաստանում ամենասիրվածներից ու մասսայականներից է»,-ասաց նա:

Սամբոյի աշխարհի առաջնությունը կեզրափակվի նոյեմբերի 12-ին: Այս առաջնությանն, ընդհանուր առմամբ, մասնակցում են 70 երկրների 500-ից ավելի մարզիկներ, իսկ ընդհանուր պատվիրակությունների թիվը կգերազանցի 2500-ը:

Հայերեն العربية English Español Русский

Հայաստանում առաջին անգամ գիտական փառատոն է անցկացվում «Եվրոպական հետազոտողների գիշեր» միջազգային նախաձեռնության շրջանակում

Ֆուտբոլիստները մեծ աշխատանք կատարեցին. Եղիշե Մելիքյան

Նախարար Դավիթ Թադևոսյանն ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարին

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը հաղթանակով մեկնարկեց Ազգերի լիգայում

Արարատ Միրզոյանը հանդիպել է Հունգարիայի փոխվարչապետ և արտաքին գործերի նախարար Անիտա Օրբանի հետ

Երվանդ Քոչարի թանգարանում բացվել է ՀՀ ԿԳՄՍՆ ֆինանսավորմամբ իրականացված «Կիբեռնետիկայի մուսան» նոր տեխնոլոգիական ցուցադրությունը

Ամերիաբանկն Armenian Auto Show-ին ներկայացնում է MyCar.am հարթակը և հանդես գալիս հատուկ առաջարկներով

«Վարդաշեն» ենթակայանում ավարտին են մոտենում ժամանակավոր ենթակայանի կառուցման աշխատանքները

Մաշտոցի համայնքային ոստիկանները 51 փաթեթ կոկաին են առգրավել

Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմը հաղթել է Ադրբեջանի թիմին