«Պատիվ ունեմ» խմբակցության անդամները հանդիպել են ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցերով համազեկուցողների հետ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը և խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը նոյեմբերի 6-ին հանդիպել են Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի մոնիտորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցերով համազեկուցողներ Կիմո Կիլյունենի և Բորիանա Աբերգի հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Ազգային ժողովից, պատգամավորները համազեկուցողների ուշադրությունն են հրավիրել Ադրբեջանի իշխանությունների կողմից մեր հայրենակիցների նկատմամբ իրականացված ցեղասպան գործողություններին, Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայերի կարգավիճակի, ապաստանի, աշխատանքի և այլ կարիքների ապահովման անհրաժեշտությանը, ինչպես նաև Բաքվում մինչ օրս պահվող հայ ռազմագերիների, անհետ կորածների խնդիրներին:

«Հանդիպմանը «Պատիվ ունեմ» խմբակցության անդամներն անդրադարձել են նաև, իրենց հավաստմամբ, ՀՀ-ում ժողովրդավարական արժեքների ոտնահարմանը, քրեական գործերը՝ որպես ընդդիմադիրներին լռեցնելու գործիք, իսկ կալանքը՝ որպես պատիժ կիրառելու դեպքերին, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի, Նարեկ Մալյանի, Տաթև Վիրաբյանի և շուրջ հինգ տասնյակ այլ, իրենց բնորոշմամբ,քաղաքական բանտարկյալների նկատմամբ իրականացվող ճնշումներին և ներքաղաքական այլ զարգացումներին»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Հայերեն English Français Русский

Պատրաստ եմ ավելի խորացնել ԵՄ-Հայաստան գործակցության հավակնոտ օրակարգը․ Ռումինիայի ԱԳ նախարարն արձագանքել է Միրզոյանի շնորհավորանքին

ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Գերմանիայի քաղաքացու է ձերբակալել

Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են տեխնիկական մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու ԱՄՆ-ի առաջարկին

Իրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունը

Պենտագոնն անօդաչու համակարգերի համար կձևավորի առանձին ռազմական հրամանատարություն

Հորմուզի նեղուցի շրջանում լցանավ է խոցվել

COP17 համաժողովի շրջանակում կայացավ «Երիտասարդ էկոֆեմինիստ» միջազգային մրցանակաբաշխության 2026-ի արարողությունը

Զելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմը

Ռուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելություն

Հայկական արտադրանքի ԵՄ անդամ երկրներ արտահանումն ավելացել է 51%-ով. Պապոյան