Սիմոն Մարտիրոսյանն անմեղ է ճանաչվել 2 տարի առաջ տեղի ունեցած վրաերթի գործով

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ծանրամարտի աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Սիմոն Մարտիրոսյանն անմեղ է ճանաչվել 2021 թվականի ապրիլին տեղի ունեցած մահվան ելքով վրաերթի գործով։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է փաստաբան Ռուբեն Բալոյանը։

«2 տարվա համառ, անկոտրում, լարված պայքարի արդյունքում աշխարհի բազմակի չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը ՀՀ քր․ օր-ի 242-րդ հոդվածի 2-րդ մասով, մահվան ելքով վրաերթ կատարելու գործով ճանաչվեց անմեղ․․․ Շնորհավորում եմ Սիմոն ջան, հայ ազգի փառք ու պարծանք»,- գրել է Բալոյանը։

2021 թվականի ապրիլի 12-ին Երևանի Արշակունյաց պողոտայում մահվան ելքով վրաերթ էր տեղի ունեցել։ Ճանապարհը չթույլատրված հատվածով անցնող 27-ամյա Կամո Ամիրխանյանին վրաերթի ենթարկած «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը աշխարհի և Եվրոպային չեմպիոն, Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Սիմոն Մարտիրոսյանն էր: Դեպքի առթիվ քրեական գործ էր հարուցվել Քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (Ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ՝ պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը հինգ տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով)։

Հայերեն English

Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում կսահմանափակվի երթևեկությունը

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է առանց տեղումների եղանակ

Չինաստանը պատրաստակամություն է հայտնել նպաստելու ԱՄՆ-ի հետ ռազմական հարաբերությունների կայուն զարգացմանը

ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը

Ամուլսարի ազդակիր համայնքներին տարեկան կտրամադրվի 7–9 միլիոն դոլար․ Գնել Սանոսյան

Վարչապետը շրջայց է կատարել Ամուլսարի ոսկու հանքավայրի տարածքում

Դիլեր չհանդիսացողների համար էլեկտրամոբիլների անմաքս ներմուծման քվոտան հոկտեմբերի 10-ին կսպառվի․ ՊԵԿ

Ամուլսարի ծրագիրը հնարավորություն է՝ ցույց տալու, որ հանքարդյունաբերությունն ու զբոսաշրջությունը կարող են համատեղ զարգանալ․ ՏԿԵ նախարար

Ամուլսարի շահագործման արդյունքում տարեկան 130 միլիոն դոլարի հարկային մուտքեր են ակնկալվում պետական բյուջե․ Էկոնոմիկայի նախարար

Պուտինն ու Թրամփը քննարկել են Ուկրաինայի հակամարտության կարգավորումը, Իրանի շուրջ իրավիճակը և տնտեսական համագործակցությունը