Սերբիայի նախագահ Վուչիչը ցրել է խորհրդարանը և արտահերթ ընտրություններ նշանակել

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 1 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը ցրել է խորհրդարանը և դեկտեմբերի 17-ին նշանակել արտահերթ ընտրություններ, որոնք կլինեն երրորդը վերջին 4 տարվա ընթացքում։ «Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում է The Washington Post-ի հրապարակումից։

«Մենք ապրում ենք ողջ աշխարհի համար դժվար ժամանակաշրջան, գլոբալ մարտահրավերների, պատերազմների և հակամարտությունների ժամանակաշրջան, երբ անհրաժեշտ է, որ բոլորս միասնական լինենք Սերբիայի Հանրապետության ազգային և պետական կենսական շահերը պահպանելուն ուղղված պայքարում», - ասել է Վուչիչը ընտրությունների օրը նշանակելուց հետո։

Խորհրդարանական ընտրությունները համընկնում են 65 մունիցիպալիտետներում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների հետ։

Վերջին շաբաթներին Սերբիայի ղեկավարը քարոզչություն էր անցկացնում իշխող «Սերբական առաջադեմ կուսակցության» օգտին։ Չնայած 2022 թվականին երկրորդ 5-ամյա ժամկետով նախագահ ընտրվելուց հետո Վուչիչը պաշտոնապես հրաժարվել էր կուսակցության ղեկավարի պաշտոնից, այնուամենայնիվ, նա զգալի ազդեցություն ունի կուսակցության քաղաքականության վրա։

Reuters-ը նշում է, որ ըստ վերլուծաբանների՝ նոր ընտրությունների գնալու Վուչիչի որոշումը նպատակ է հետապնդում ամրապնդել իր սեփական դիրքերը և բարեփոխումներ անել իշխող կուսակցությունում, որի հանդեպ վստահությունը խաթարվել է ընդդիմության զանգվածային ցույցերի պատճառով։

Սերբիայում ընդդիմությունը բողոքի ակցիաներ է իրականացնում մայիսին տեղի ունեցած երկու զանգվածային հրաձգություններից հետո, որոնց հետևանքով 17 մարդ է զոհվել, այդ թվում՝ 8 երեխա։ Ընդդիմությունը Վուչիչին մեղադրում է այն բանում, որ նա անորոշության մթնոլորտ է ստեղծել երկրում, որը պաշտոնապես ցանկանում է Եվրամիության անդամ դառնալ, սակայն պահպանում է սերտ հարաբերություններ իր ավանդական բարեկամ Ռուսաստանի հետ։

Հայերեն

Հայաստանում օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով

Եվրոպան չպետք է ընկնի Ռուսաստանի ծուղակներն Ուկրաինայի շուրջ բանակցություններում․ Կայա Կալաս

ՀՀ կենտրոնական բանկը շրջանառության մեջ դրեց «Պատմական դռներ» շարքի «Սևանավանք» արծաթե հուշադրամը

Համբարձում Մաթևոսյանը Սայմոն Սթիլի հետ հանդիպմանը ներկայացրել է 2029 թվականին COP34-ը հյուրընկալելու Հայաստանի թեկնածությունն ու պատրաստակամությունը

Ֆոն դեր Լայենը հասկանալի է համարել ՌԴ-Ուկրաինա բանակցություններին Եվրոպայի ներկայությունը և ողջունել է գերիների առաջիկա փոխանակումը

Իրանը կարող է հրթիռային հարված հասցնել մինչև 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների. ԻՀՊԿ

Էդուարդ Հակոբյանը Բրյուսելում քննարկել է Հայաստանի և Համաշխարհային մաքսային կազմակերպության համագործակցության զարգացումը

Ճամբարակի թիվ 3 մանկապարտեզում ընթանում են շենքի ներքին ու արտաքին հարդարման աշխատանքներ

ԱՄՆ պետքարտուղարությունը «ծննդաբերության նպատակով զբոսաշրջության» դեմ պայքարի շրջանակում չեղարկել է շուրջ 6000 վիզա

Թուրքիայում Հայաստանի հետ սահմանին շարունակվում են երկաթուղու վերականգնման աշխատանքները