Իսրայելի բանակը հայտարարել Է Գազայում ցամաքային գործողության նախապատրաստման մասին

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) շարունակում է նախապատրաստվել նոր քայլերի Գազայի հատվածում իրականացվող ռազմական գործողության շրջանակներում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է gazeta.ru-ն՝ վկայակոչելով իսրայելական զորքերի մամուլի ծառայությանը:

«ՑԱԽԱԼ-ը շարունակում է նախապատրաստվել պատերազմի հաջորդ փուլին, այդ թվում՝ ցամաքային գործողություններին», -նշված է նյութում:

Ինչպես ճշտել են մամուլի ծառայությունում, վերջին մի քանի օրերին Իսրայելի պաշտպանության բանակի հրամանատարությունը հաստատել է զինվորների օպերատիվ գործունեության ընդլայնման ծրագրերը: Ավելին, ՑԱԽԱԼ-ը տեղում զինծառայողների վարժանքներ է կազմակերպել: Խոսքը ինչպես կանոնավոր ծառայություն անցնող զինվորների, այնպես էլ պահեստազորում գտնվողների մասին է:

Հայտարարության համաձայն՝ ներկայումս ՑԱԽԱԼ-ի 188-րդ բրիգադի մարտիկները տեղակայվել են Գազայի հատվածի սահմանի մոտ: Ջոկատի հրամանատարի խոսքով՝ զինվորները պատրաստ են կատարել իրենց առջև դրված մարտական խնդիրները և ապահովել բնակչության անվտանգությունը:

Հայերեն

Կրակովում հրաձգության հետևանքով 6 մարդ է զոհվել, շուրջ 15-ը՝ վիրավորվել

Մենք պահպանում ենք փառատոնի սրտի զարկը. «Կարմեն. ըմբոստ թռչնակը» դրամայի ցուցադրությամբ Երևանում մեկնարկեց 18-րդ «ՌեԱ»-ն

Վահան Կոստանյանը և Իվանկա Տաշևան անդրադարձել են Հայաստանի և Բուլղարիայի միջև հարաբերությունների օրակարգային հարցերին

Երևան-Սոֆիա-Երևան ավիաչվերթը վերականգնվեց

Ադրբեջանը չի կարող Հայաստանից պահանջել փոխել Սահմանադրությունը, քանի որ դա մեր ներքին հարցն է. Փաշինյան

Իրանը 48 ժամվա ընթացքում խորհրդակցություններ է անցկացրել 12 երկրի հետ

Ռումինիայում հացահատիկ տեղափոխող բեռնատար գնացքը բախվել է շոգեքարշի

Ծանրորդ Էմմա Պողոսյանը 8-րդն է ծանրամարտի ԱԱ-ում

Մեծ Բրիտանիան երկրորդ ռազմական արբանյակն է դուրս բերել ուղեծիր

Տավուշի քրեական ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերքի թաքստոցը․ երկու տղամարդ ձերբակալվել է