Ֆրանսիան հայտարարել է, որ իր ռազմական ուժերը Նիգերից դուրս կբերի մինչև տարեվերջ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի նպատակը ֆրանսիական զորքերի դուրս բերումն է Նիգերից մինչև 2023 թվականի վերջը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտարարել է Սահելի շրջանում ֆրանսիական զորքերի հրամանատար, գեներալ Էրիկ Օզանը։

Սեպտեմբերի վերջին Մակրոնը հայտարարեց, որ ֆրանսիացի զինվորականները կլքեն Նիգերը մինչև 2023 թվականի վերջ։

«Նախագահի նպատակը՝ մինչև դեկտեմբերի 31-ը 1,4 հազար ֆրանսիական զորքերի դուրսբերումն է Նիգերից, ինչը կկատարվի ժամանակային ուղեցույցով»,- ասել է գեներալը՝ ելույթ ունենալով Նիգերի բանակի Գլխավոր շտաբի պետ Մամանե Սանի Քիաուի հետ համատեղ մամուլի ասուլիսում։

Նիգերում հուլիսի 26-ին նախագահական գվարդիայի մի խումբ զինվորականներ ապստամբեցին և հայտարարեցին նախագահ Մուհամեդ Բազումի պաշտոնանկության մասին: Երկիրը կառավարելու համար ստեղծվել է Հայրենիքի պաշտպանության ազգային խորհուրդ՝ գվարդիայի հրամանատար Աբդուրահման Չիանիի գլխավորությամբ։ Արդեն օգոստոսի 10-ին Չիանին հրամանագիր է ստորագրել անցումային կառավարություն ստեղծելու մասին։

Նիգերի Հանրապետությունը, որպես նախկին ֆրանսիական գաղութ, արևմտյան երկրների վերջին դաշնակիցներից մեկն էր: Բացի այդ, երկիրն ունի ուրանի հարուստ պաշարներ, որոնցից կախված է Ֆրանսիան։ Ինչպես նշում են ֆրանսիական լրատվամիջոցները, աֆրիկյան այս երկրին բաժին է ընկնում Ֆրանսիայում էլեկտրաէներգիայի արտադրության համար օգտագործվող ուրանի 15%-ից 17%-ը։ Նիգերում մոտ 1500 ֆրանսիացի զինվոր է տեղակայված։

Հայերեն Русский

«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ

Թարգմանչական արվեստը՝ պատուհան դեպի այլ երկրներ. Հայաստանի գրողների միությունը Թարգմանչաց տոնը նշանավորեց «Կանթեղ» մրցանակաբաշխությամբ

Հոկտեմբերի 12-ի միջոցառումների անոնս

Հոկտեմբերի 11-ի միջոցառումներ

Հունաստանում բացվել է «Հունաստանը՝ հայերենով» խորագրով գրքերի ցուցահանդես

Գյումրիում կանցկացվի «Բանկերը և փոքր ու միջին բիզնեսը մեկ տեղում» էքսպոն

Երևանում բացվել է Մհեր Մկրտչյանի արձանը

Զելենսկին Կիևի հարձակման ենթարկվելուց հետո քննադատել է ռուսական նավթամթերքի արտահանման սահմանափակումների թուլացումը

Փենսիլվանիայում հրաձգության հետևանքով ինը մարդ է զոհվել, այդ թվում՝ երկու երեխա

Մայամիում քննարկվել են Ուկրաինայում պատերազմն ավարտելու հնարավոր ուղիներն ու անվտանգության երաշխիքները