ՆԱՏՕ-ի երկրները, բացառությամբ ԱՄՆ-ի, 2023 թվականին ռազմական ծախսերը կավելացնեն 8,3 %-ով
1 րոպեի ընթերցում
![ՆԱՏՕ-ի երկրները, բացառությամբ ԱՄՆ-ի, 2023 թվականին ռազմական ծախսերը կավելացնեն 8,3 %-ով](http://armenpress.am/resized/480/static/news/b/2023/10/1121533.jpg)
ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՆԱՏՕ-ի անդամ պետությունները, բացառությամբ ԱՄՆ-ի, 2023 թվականին իրենց ռազմական ծախսերը 2022 թվականի ցուցանիշների համեմատությամբ կավելացնեն 8,3 %-ով։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից, այդ մասին հայտարարել է դաշինքի գլխավոր քարտուղարի տեղակալ Միրչա Ջոանեն՝ ելույթ ունենալով ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի նիստում։
«2023 թվականը կլինի ՆԱՏՕ-ի ռազմական ծախսերի մշտական աճի` թվով իններորդ տարին: Այս տարի մենք ակնկալում ենք, որ ՆԱՏՕ-ի եվրոպական երկրները և Կանադան իրենց ռազմական ծախսերը կավելացնեն 8,3 %-ով», - ասել է նա: