Հասարակական

Գորիսի ուսանողների և դպրոցականների կատարած կամավորական աշխատանքները օրինակ դարձան. ԿԳՄՍ նախարար Անդրեասյան

6 րոպեի ընթերցում

Գորիսի ուսանողների և դպրոցականների կատարած կամավորական աշխատանքները օրինակ դարձան. ԿԳՄՍ նախարար Անդրեասյան

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հոկտեմբերի 6-ին մեկնել է Սյունիքի մարզ և շրջել Գորիսի կրթական և մշակութային մի քանի հաստատություններում:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից, Գորիսի պետական համալսարանում նախարարը հանդիպել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների աջակցության կամավորական աշխատանքներում ներգրավված ուսանողների հետ, որոնք շուրջ մեկ շաբաթ բռնի տեղահանված մեր հայրենակիցներին դիմավորում էին, փորձում լուծել ամենահրատապ խնդիրները:

Նախարարին ուղեկցել են Սյունիքի մարզպետի տեղակալ Հայկ Հարությունյանը, Գորիսի պետական համալսարանի ռեկտոր Տիգրան Վանդունցը, մարզպետարանի և բուհի պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ:

Նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել ուսանողներին և դասախոսական կազմին դժվարին օրերին ցուցաբերած սրտացավության և համախմբվածության համար: «Այդ ծանր օրերի ձեր կատարած աշխատանքը անգնահատելի է: Մեր հազարավոր հայրենակիցներ, անցնելով սարսափելի դժվարությունների միջով, շատ երկար ճանապարհից հետո այստեղ տեսել են ձեր հոգատարությունը, ջերմությունը: Դուք ստեղծել եք մի մթնոլորտ, որ նրանք հասկանան՝ հայրենիքում են, սիրված են, հարազատ են: Այդ ջերմ մթնոլորտն ու միջավայրը ավելին էին, քան ձեր կատարած կոնկրետ գործողությունները, որոնք ուղենշային կարևորություն ունեցան»,- ասել է նախարարը՝ ընդգծելով, որ աջակցության առաջին աշխատանքները հենց Գորիսում են կազմակերպվել:

Նրա խոսքով՝ Գորիսի ուսանողների և դպրոցականների կատարած կամավորական աշխատանքները օրինակ են դարձել մյուս համայնքների և բնակավայրերի համար. «Դուք ձեր վարքով ցույց տվեցիք ճանապարհը, թե ինչպես պետք է կազմակերպել այդ անչափ կարևոր աշխատանքը: Սա վկայում է այն մասին, որ ամենակարևորներն այս կյանքում արդեն սովորել եք և կարող եք սովորեցնել: Ակնհայտ է՝ ձեր կյանքում արժեքներն ու մոտեցումները ճիշտ են ընտրված, և վստահ եմ՝ այս օրերին շատ բան եք վերաիմաստավորել ինքներդ ձեզ համար: Դուք պատվով եք անցնում մեր պետության և ժողովրդի համար այս ճակատագրական ժամանակահատվածը, որը նաև կերտում է մարդուն: Այս օրերը ուղղորդիչ են լինելու ձեր արժեհամակարգի և ընդհանրապես հետագա ողջ կյանքի համար»,- ուսանողների հետ հանդիպման ժամանակ նշել է Ժաննա Անդրեասյանը:

Ըստ աղբյուրի՝ նախարարը նաև վստահություն է հայտնել, որ առաջիկայում Գորիսի պետական համալսարանի ուսանողների շարքերը համալրող Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայրենակիցներին ևս ընդունելու են նույնչափ ջերմությամբ և հարազատաբար: Ժաննա Անդրեասյանը տեղեկացրել է, որ մշակվում է ուսանողների աջակցության ծրագիր, որով նախատեսվում է լուծում տալ արցախցի ուսանողների խնդիրներին: ԿԳՄՍ նախարարը կարևորել է նաև որակյալ կրթության դերը պետության ուժեղացման և կայացման, խնդիրների հաղթահարման գործում՝ կոչ անելով ուսանողներին լավ սովորել և դառնալ արհեստավարժ մասնագետներ, որոնց կարիքն ունի պետությունը:

Նշվում է, որ Գորիսի պետական համալսարանի ռեկտոր Տիգրան Վանդունցի խոսքով՝ համալսարանի շուրջ 60 ուսանողներ սեպտեմբերի 24-ից սկսած ներգրավվել են ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցների դիմավորման ու աջակցման աշխատանքներում:

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի հետ հանդիպման ընթացքում ուսանողները մանրամասներ են ներկայացրել իրենց կատարած աշխատանքների ու ունեցած դժվարությունների մասին: Պատմել են, թե այդ օրերին ինչպես էին թե՛ մեծերը, թե՛ փոքրերը գիշեր ու ցերեկ հերթափոխով մասնակցում տարատեսակ աշխատանքների: Նրանց որոշ մասն իրականացրել է ԼՂ-ից բռնի տեղահանված քաղաքացիների հաշվառումը, մյուսները՝ հայկական Կարմիր խաչի հետ համատեղ զբաղվել են մեր հայրենակիցների առաջնային կարիքների գնահատմամբ, նրանց ապահովել անհրաժեշտ սննդով, հագուստով, զբաղվել նրանց գիշերակացի ու առաջնային այլ հարցերի կազմակերպմամբ:

«Միշտ ենք մեկ ընտանիքի պես եղել, բայց այս ծանր իրավիճակը միասին հաղթահարելուց հետո այս ընտանիքում հիմա ավելի շատ սեր ու ջերմություն կա: Տեսել ենք շատ բարդ ու ծանր երևույթներ: Ուսանողներ ունեինք, որ ցերեկը զբաղվում էին մեր հայրենակիցների հաշվառմամբ, իսկ գիշերը գալիս սննդի կամ այլ հարցերով էին օգնում: Դպրոցահասակ երեխաներին չէինք կարողանում համոզել, որ գոնե երեկոյան տուն գնան. բոլորը մեկ մարդու պես, շատ համակարգված լծվել էին մեկ գործի՝ օգնելու Լեռնային Ղարաբաղից բռնի հեռացող մեր հայրենակիցներին»,- նշել են ուսանողները:

Հանդիպման ընթացքում նախարարը կարևորել է նաև կամավորների արագ կողմնորոշվելու և դժվարին իրավիճակը քաոսի չվերածելու կարողությունը՝ այս համատեքստում ընդգծելով մարզային ու քաղաքային իշխանությունների համակարգված ու միասնական աշխատանքը:

«Մեր մյուս բուհերն էլ ունեին ցանկություն ու պատրաստակամություն աջակցության աշխատանքներին միանալու, բայց դուք եղաք առաջինն ու օրինակ ծառայեցիք կրթական համակարգի մեր մյուս օղակներին: Հիմա արդեն բոլորիս անելիքը պետք է լինի մեր հայրենակիցների համար ապրելու արժանապատիվ հնարավորություններ ապահովելը՝ թե՛ կրթության, թե՛ աշխատանքի ապահովման առումով»,- ընդգծել է նախարարը:

Գորիսի պետական համալսարանի ռեկտոր Տիգրան Վանդունցը նաև տեղեկացրել է՝ ԼՂ-ից բռնի տեղահանված մի քանի ուսանողներ արդեն իսկ դիմել են բուհ՝ կրթությունը շարունակելու հարցով՝ բակալավրի և մագիստրոսական կրթական ծրագրերով:

ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարն ու ԱԶԲ հայաստանյան մշտական առաքելության տնօրենը քննարկել են «Դպրոցների սեյսմիկ պաշտպանության ծրագրին» վերաբերող հարցեր

Կրթություն

ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարն ու ԱԶԲ հայաստանյան մշտական առաքելության տնօրենը քննարկել են «Դպրոցների սեյսմիկ պաշտպանության ծրագրին» վերաբերող հարցեր

Podcast-Գիտության շաբաթ. Իրական կրթությունը բացահայտման ճանապարհ է. Արամ Փախչանյան

Կրթություն

Podcast-Գիտության շաբաթ. Իրական կրթությունը բացահայտման ճանապարհ է. Արամ Փախչանյան

Սովորել հայերեն՝ ակադեմիկոսից դառնալով աշակերտ. սփյուռքահայ ուսուցչուհի Լուսինե Ազատյանը ներկայացնում է Մինսկի Հայորդաց կրթօջախի ձեռքբերումները

Սփյուռք

Սովորել հայերեն՝ ակադեմիկոսից դառնալով աշակերտ. սփյուռքահայ ուսուցչուհի Լուսինե Ազատյանը ներկայացնում է Մինսկի Հայորդաց կրթօջախի ձեռքբերումները

Հայաստանում զգալիորեն աճել է պարսկերենի նկատմամբ հետաքրքրությունը. Իրանի դեսպան

Տուրիզմ

Հայաստանում զգալիորեն աճել է պարսկերենի նկատմամբ հետաքրքրությունը. Իրանի դեսպան

Կրթությանը և գիտությանը տրամադրվող միջոցներն ուղղված են ռազմավարական աշխատանքների և բարեփոխումների իրականացմանը. Ժաննա Անդրեասյան

Կրթություն

Կրթությանը և գիտությանը տրամադրվող միջոցներն ուղղված են ռազմավարական աշխատանքների և բարեփոխումների իրականացմանը. Ժաննա Անդրեասյան

Fastex-ը և ԵՊՀ-ն իրականացնում են համատեղ դասընթաց

Կրթություն

Fastex-ը և ԵՊՀ-ն իրականացնում են համատեղ դասընթաց

ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Արաքսիա Սվաջյանն այցելել է Լոռու մարզի մի շարք դպրոցներ

Կրթություն

ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Արաքսիա Սվաջյանն այցելել է Լոռու մարզի մի շարք դպրոցներ

ՀՀ ԿԳՄՍ նախարարը եզդիների ներկայացուցիչների հետ քննարկել է բուհերից մեկում եզդիերենի ուսուցման ամբիոն հիմնելու հարցը

Կրթություն

ՀՀ ԿԳՄՍ նախարարը եզդիների ներկայացուցիչների հետ քննարկել է բուհերից մեկում եզդիերենի ուսուցման ամբիոն հիմնելու հարցը

Ճարտարապետական ամառային դպրոց՝ Շիրակի մարզում

Կրթություն

Ճարտարապետական ամառային դպրոց՝ Շիրակի մարզում

ՀՀ ԲՏԱ նախարար Հայրապետյանը մասնակցել է Պոլիտեխնիկական համալսարանի շրջանավարտների ավարտական երեկոյին

Կրթություն

ՀՀ ԲՏԱ նախարար Հայրապետյանը մասնակցել է Պոլիտեխնիկական համալսարանի շրջանավարտների ավարտական երեկոյին

ՅՈՒՆԵՍԿՕ-ի պատվիրակությունն այցելել է ՀՀ կրթական և մշակութային մի շարք հաստատություններ

Կրթություն

ՅՈՒՆԵՍԿՕ-ի պատվիրակությունն այցելել է ՀՀ կրթական և մշակութային մի շարք հաստատություններ

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում