ՄԱԿ-ը հացահատիկի պաշարների ռեկորդային մակարդակ է կանխատեսում

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը (ՄԱԿ ՊԳԿ) բարձրացրել է 2023 թվականին հացահատիկի համաշխարհային արտադրության իր կանխատեսումը` հասցնելով այդ թիվը մինչև 2,819 միլիարդ տոննայի, ինչը 0,9 %-ով բարձր է 2022 թվականի մակարդակից: «Արմենպրես»-ն այդ մասին տեղեկանում է ՄԱԿ ՊԳԿ-ի տարածած հաղորդագրությունից։

Պատճառն այն է, որ Ռուսաստանի Դաշնությունում և Ուկրաինայում բերքատվության ավելի մեծ աճ է կանխատեսվում, քան նախկինում։ Դա պայմանավորված է բարենպաստ եղանակային պայմանների պահպանմամբ: Դրան հակառակ՝ Կանադայում կանխատեսվում է ավելի վատ բերքատվություն, որը կապված է այդ երկրի հիմնական գյուղատնտեսական շրջաններում երկարատև երաշտի հետ:

Ըստ հաղորդագրության՝ աշխարհում հացահատիկի պաշարները 2024 թվականի սեզոնի վերջում կկազմեն 884 միլիոն տոննա, ինչը 3 %-ով կգերազանցի սեզոնի բացման պահի մակարդակը և կդառնա ռեկորդային ցուցանիշ։

ՄԱԿ ՊԳԿ-ի հաղորդագրությունում անդրադարձ է կատարվում նաև պարենի համաշխարհային գների ինդեքսին, որը սեպտեմբերին չի փոփոխվել։ Գների նվազում է դիտվել բուսական յուղի, կաթնամթերքի և մսի շուկայում, մինչդեռ շաքարի և եգիպտացորենի գները բարձրացել են։

Հայերեն

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Գավառում մեծ հանրահավաք է անցկացրել

Երևանում տեղի ունեցավ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի հանրահավաքը

Լեհաստանն ԱՄՆ-ին առաջարկել է իր տարածքում մշտական ռազմաբազա հիմնել

Կառավարությունը կսուբսիդավորի ջերմատնային ապրանքի արտահանումը

Զելենսկին Եվրոպային կոչ է արել ավելի մեծ աջակցություն ցուցաբերել Հայաստանին

«Հայաստան» դաշինքը հանրահավաք է անցկացրել Հրազդանում

Արմեն Պողոսյանը ներկայացրել է Հայաստանը «Forbes Under 30 China» գագաթնաժողովում

Doing Digital Forum-ը և UNCHAIN Festival–ը կհամագործակցեն՝ միավորելով Հայաստան-ԵՄ ֆինանսական և տեխնոլոգիական համագործակցությունը

Գլխավոր դատախազը կարևորել է ընտրական հանցագործությունների նկատմամբ զրոյական հանրային հանդուրժողականությունը

«Քույր դպրոցներ» ծրագրով Գորիսի Ա. Սաթյանի անվան երաժշտական դպրոցը հյուրընկալվել է Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական կրթօջախում