Մերձավոր Արևելք

Հութիները հայտարարել են Սաուդյան Արաբիայի նկատմամբ ծովային շրջափակում սկսելու մասին

2 րոպեի ընթերցում

Հութիները հայտարարել են Սաուդյան Արաբիայի նկատմամբ ծովային շրջափակում սկսելու մասին

Եմենի հութիների ռազմական խոսնակը հուլիսի 20-ին հեռուստաուղերձում հայտարարել է Սաուդյան Արաբիայի դեմ ծովային շրջափակում սկսելու մասին, որն ուժի մեջ է մտնում անմիջապես։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը:

Զինված խմբավորումը հայտարարել է «հանցագործ սաուդյան թշնամու դեմ ծովային էմբարգո սահմանելու մասին՝ հիմնված «ակն ընդ ական» հավասարման վրա, որն ուժի մեջ է մտնում այս հայտարարության հրապարակումից անմիջապես հետո»։

Հութիները հայտարարել են, որ շրջափակումը պատասխանն է Սաուդյան Արաբիայի կողմից Եմենի ժողովրդի նկատմամբ գրեթե 12 տարի շարունակվող «անարդար և ճնշող պաշարման, որի ընթացքում թալանվել են մեր ռեսուրսները, և համապարփակ շրջափակում է սահմանվել մեր նավահանգիստների և օդանավակայանների նկատմամբ ցամաքային, ծովային ու օդային ճանապարհներով»։

Հութիներն անցյալ շաբաթ հրթիռներ են արձակել Սաուդյան Արաբիայի վրա՝ մեղադրելով թագավորությանը իրենց վերահսկողության տակ գտնվող Սանայի օդանավակայանը ռմբակոծելու համար: Այսպիսով, խախտվել է թագավորության և շարժման միջև հակամարտությունից հետո ձեռք բերված չորս տարվա հրադադարը։

Եմենն ավելի քան մեկ տասնամյակ բախվում է քաղաքացիական պատերազմի. Իրանի աջակցությունը վայելող հութիները գրավել են մայրաքաղաքը և ստիպել միջազգայնորեն ճանաչված կառավարությանը տեղափոխվել հարավ։ Ադենի հարավային նավահանգստից գործող կառավարությունը վայելում է Սաուդյան Արաբիայի և Պարսից ծոցի այլ պետությունների աջակցությունը։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում