Բուլղարիայի Ազգային և համաշխարհային տնտեսության համալսարանը հյուրընկալում է ԵՄ-ից դուրս գտնվող երկրներից մոտ 400 ուսանողի. BTA
2 րոպեի ընթերցում

Հոդվածը հրապարակվում է «Արմենպրես»-ի և BTA-ի միջև ստորագրված համաձայնագրի շրջանակում։
Սոֆիայի Ազգային և համաշխարհային տնտեսության համալսարանը (UNWE) հայտնել է, որ 2025/2026 ուսումնական տարում համալասարանում սովորում էր Եվրոպական միության և Եվրոպական տնտեսական տարածքի անդամ չհանդիսացող երկրներից 388 ուսանող։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Բուլղարիայի ազգային լրատվական գործակալությունը (BTA)։
Համալսարանը տեղեկացրել է, որ առանձին վիճակագրություն չի վարում ԵՄ անդամ երկրների ուսանողների համար, քանի որ նրանք սովորում են Բուլղարիայի քաղաքացիների համար կիրառելի ընթացակարգով։ Հետևաբար, նրանց թվի վերաբերյալ տեղեկատվություն չի կարող տրամադրվել։
Ըստ համալասարանի՝ այնտեղ սովորում են հինգ մայրցամաքներից ուսանողներ, այդ թվում՝ այնպիսի երկրներից, ինչպիսիք են Եգիպտոսը, Իսրայելը, Հնդկաստանը, Չինաստանը և ԱՄՆ-ն։
Միջազգային ուսանողների հետաքրքրությունը բաշխված է տնտեսագիտության, բիզնեսի, միջազգային հարաբերությունների, ֆինանսների և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի տարբեր ուղղությունների և մասնագիտությունների միջև։ Վերջին տարիներին ինչպես սովորող օտարերկրյա ուսանողների թվի, այնպես էլ համալասարանում սովորելու հետաքրքրություն ցուցաբերող թեկնածուների թվի աճի կայուն միտում է նկատվում։
UNWE-ն արտասահմանցի ուսանողների կողմից ընտրվելու դրդապատճառների շարքում համալսարանը նշել է առաջարկվող բարձրագույն կրթության որակը, մասնագիտությունների բազմազանությունը, ավարտելուց հետո մասնագիտական իրացման հնարավորությունները, ուսման վարձի մրցակցային չափը, ինչպես նաև համալսարանի ներկա և նախկին շրջանավարտների դրական երաշխավորությունները։