Հասարակական

Ուսուցչի աշխատանքն անգնահատելի է. ԿԳՄՍՆ-ում պարգևատրվել են  տարվա լավագույն մանկավարժները

6 րոպեի ընթերցում

Ուսուցչի աշխատանքն անգնահատելի է. ԿԳՄՍՆ-ում պարգևատրվել են  տարվա լավագույն մանկավարժները

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հոկտեմբերի 5-ին հյուրընկալել է 2023 թվականի «Տարվա լավագույններ» մրցույթի հաղթող մանկավարժներին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից, ԿԳՄՍ նախարարության կողմից իրականացվող մրցույթի շրջանակում այս տարի հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցչական լավագույն ծրագրի կամ նախաձեռնության անվանակարգում հաղթող է ճանաչվել12ծրագիր, հանրակրթական ուսումնական հաստատության կառավարման լավագույն ծրագրի կամ նախաձեռնության անվանակարգում՝ 4, հանրակրթական ուսումնական հաստատության ուսումնաօժանդակ գործունեության լավագույն ծրագրի անվանակարգում՝1, նախադպրոցական ուսումնական հաստատության մանկավարժական լավագույն ծրագրի կամ նախաձեռնության անվանակարգում՝4, նախադպրոցական ուսումնական հաստատության կառավարման լավագույն ծրագրի կամ նախաձեռնության անվանակարգում՝2 ծրագիր:

Ողջունելով ուսուցչական համայնքի ներկայացուցիչներին՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը նախ շնորհավորել է նրանց մասնագիտական տոնի առթիվ՝ ընդգծելով, որ մեր երկիրը գտնվում է այնպիսի փուլում, երբ ուսուցիչն ամեն օր հավելյալ ջանք և հետևողականություն պետք է ցուցաբերի իր աշխատանքում: «Իհարկե, շատ դժվարին օրեր ենք ապրում, ինչն ուղղակիորեն անդրադառնում է նաև կրթական համակարգի վրա ու կրկնապատկում անելիքները, քանի որ այսօր առաջնային խնդիր ունենք աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր սովորողներին, ուսուցիչներին ու գործընկերներին: Անգնահատելի է այն աշխատանքը, որ դուք անում եք»,- ասել է Ժաննա Անդրեասյանը՝ շնորհակալություն հայտնելով ուսուցիչներին ԼՂ-ից բռնի տեղահանվածների աջակցության և կամավորական աշխատանքի համար:

Ըստ աղբյուրի՝ ԿԳՄՍ նախարարը վստահություն է հայտնել՝ դպրոցները պատվով են դուրս գալու այս դժվարին իրավիճակից. «Պատկերացնում եմ, թե այս օրերին որքան բարդ է մտնել դասարան, պատասխանել աշակերտների տարատեսակ հարցերին, խոսել այն թեմաներից, որոնց մասին խոսելու ձևն ու մոտեցումը դեռ պետք է գտնենք և միաժամանակ ապահովել կրթություն այն երեխաների համար, որոնք անցել են սարսափելի փորձությունների միջով, տեսել և ապրել են իրավիճակներ, որոնք չպետք է տեսնեին: Միևնույն ժամանակ պետք է աշխատել նրանց հետ ու տալ այն ջերմությունն ու հոգատարությունը, որը կօգնի մեղմել այս օրերի բոլոր սարսափները, պետք է դառնալ հյուրընկալ թիմ մեր բոլոր ուսուցիչների համար, որոնք այստեղ են ու պետք է տեղ գտնեն մեր դպրոցներում:

Կրթությունն այն համակարգն է, որը կարող է առաջ տանել պետությունը: Դպրոցի և ուսուցչի վրա դրված գործի պատասխանատվությունն այսօր ավելի քան մեծ է, և հենց դա է մեզ ուժ տալիս իրականացնելու և վերաիմաստավորելու այս կարևոր աշխատանքը»։

Ըստ աղբյուրի՝ անդրադառնալով «Տարվա լավագույններ» մրցույթին՝ ԿԳՄՍ նախարարն ընդգծել է, որ մրցույթի հայտերի որակը շարունակաբար բարելավվում է, և դրա հիմքում դրված նպատակները՝ կրթության համակարգում նորարարությունների, ստեղծագործ մտքի ու նախաձեռնողականության խթանումը, լիովին կյանքի են կոչվում:

«Սա դառնում է մի մեխանիզմ, որի միջոցով կրթական համակարգում ստեղծվում է հնարավորություն այդ գաղափարները տեղ հասցնելու, զարգացնելու ու տարածելու համար»,- նշել է նա՝ շնորհակալություն հայտնելով նաև գնահատող հանձնաժողովին՝ սեղմ ժամկետներում իրականացրած ծավալուն և արդյունավետ աշխատանքի ու շարունակական համագործակցության համար:

Նշվում է, որ մանկավարժներին շնորհակալություն է հայտնել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը: Նա ոգևորիչ է համարել հատկապես այն փաստը, որ հաղթողների մեջ էին նաև տղամարդ մանկավարժներ, որոնց ներկայությունը պետք է խրախուսվի ուսումնական հաստատություներում:

«Շատ ուրախ եմ, որ մրցույթն ընդգրկում է լայն աշխարհագրություն, որ թեմաները բազմազան են և մասնակցել են տարբեր հաստիքների ներկայացուցիչներ: Սա նշանակում է, որ կրթական համակարգի բոլոր օղակներում պատշաճ աշխատանք է իրականացվում»,- ասել է Արաքսիա Սվաջյանը:

Նախարարի տեղակալը վստահություն է հայտնել, որ տարեցտարի ուսուցիչների ոգևորությունը կմեծանա և մրցույթին դիմողների թիվը կավելանա:

ԿԳՄՍ նախարարության տեղեկացմամբ՝ միջոցառման շրջանակում «Տարվա լավագույններ 2023» մրցույթի հաղթողները պարգևատրվել են շնորհակալագրերով և դրամական մրցանակներով: Նրանց պարգևատրել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը: Շնորհակալագրերի են արժանացել նաև գնահատող հանձնաժողովի անդամները:

«Տարվա լավագույններ 2023» մրցույթին սահմանված ժամկետում ներկայացվել է 202 հայտ:

Հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցչական լավագույն ծրագրի կամ նախաձեռնության անվանակարգում ներկայացվել է 160 հայտ, հանրակրթական ուսումնական հաստատության կառավարման լավագույն ծրագրի կամ նախաձեռնության անվանակարգում՝ 18 հայտ, հանրակրթական ուսումնական հաստատության ուսումնաօժանդակ գործունեության լավագույն ծրագրի անվանակարգում՝ 4 հայտ, նախադպրոցական ուսումնական հաստատության մանկավարժական լավագույն ծրագրի կամ նախաձեռնության անվանակարգում՝ 12 հայտ, նախադպրոցական ուսումնական հաստատության կառավարման լավագույն ծրագրի կամ նախաձեռնության անվանակարգում՝ 5, իսկ նախադպրոցական ուսումնական հաստատության ուսումնաօժանդակ գործունեության լավագույն ծրագրի անվանակարգում հայտ չի ներկայացվել։

ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարն ու ԱԶԲ հայաստանյան մշտական առաքելության տնօրենը քննարկել են «Դպրոցների սեյսմիկ պաշտպանության ծրագրին» վերաբերող հարցեր

Կրթություն

ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարն ու ԱԶԲ հայաստանյան մշտական առաքելության տնօրենը քննարկել են «Դպրոցների սեյսմիկ պաշտպանության ծրագրին» վերաբերող հարցեր

Podcast-Գիտության շաբաթ. Իրական կրթությունը բացահայտման ճանապարհ է. Արամ Փախչանյան

Կրթություն

Podcast-Գիտության շաբաթ. Իրական կրթությունը բացահայտման ճանապարհ է. Արամ Փախչանյան

Սովորել հայերեն՝ ակադեմիկոսից դառնալով աշակերտ. սփյուռքահայ ուսուցչուհի Լուսինե Ազատյանը ներկայացնում է Մինսկի Հայորդաց կրթօջախի ձեռքբերումները

Սփյուռք

Սովորել հայերեն՝ ակադեմիկոսից դառնալով աշակերտ. սփյուռքահայ ուսուցչուհի Լուսինե Ազատյանը ներկայացնում է Մինսկի Հայորդաց կրթօջախի ձեռքբերումները

Հայաստանում զգալիորեն աճել է պարսկերենի նկատմամբ հետաքրքրությունը. Իրանի դեսպան

Տուրիզմ

Հայաստանում զգալիորեն աճել է պարսկերենի նկատմամբ հետաքրքրությունը. Իրանի դեսպան

Կրթությանը և գիտությանը տրամադրվող միջոցներն ուղղված են ռազմավարական աշխատանքների և բարեփոխումների իրականացմանը. Ժաննա Անդրեասյան

Կրթություն

Կրթությանը և գիտությանը տրամադրվող միջոցներն ուղղված են ռազմավարական աշխատանքների և բարեփոխումների իրականացմանը. Ժաննա Անդրեասյան

Fastex-ը և ԵՊՀ-ն իրականացնում են համատեղ դասընթաց

Կրթություն

Fastex-ը և ԵՊՀ-ն իրականացնում են համատեղ դասընթաց

ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Արաքսիա Սվաջյանն այցելել է Լոռու մարզի մի շարք դպրոցներ

Կրթություն

ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Արաքսիա Սվաջյանն այցելել է Լոռու մարզի մի շարք դպրոցներ

ՀՀ ԿԳՄՍ նախարարը եզդիների ներկայացուցիչների հետ քննարկել է բուհերից մեկում եզդիերենի ուսուցման ամբիոն հիմնելու հարցը

Կրթություն

ՀՀ ԿԳՄՍ նախարարը եզդիների ներկայացուցիչների հետ քննարկել է բուհերից մեկում եզդիերենի ուսուցման ամբիոն հիմնելու հարցը

Ճարտարապետական ամառային դպրոց՝ Շիրակի մարզում

Կրթություն

Ճարտարապետական ամառային դպրոց՝ Շիրակի մարզում

ՀՀ ԲՏԱ նախարար Հայրապետյանը մասնակցել է Պոլիտեխնիկական համալսարանի շրջանավարտների ավարտական երեկոյին

Կրթություն

ՀՀ ԲՏԱ նախարար Հայրապետյանը մասնակցել է Պոլիտեխնիկական համալսարանի շրջանավարտների ավարտական երեկոյին

ՅՈՒՆԵՍԿՕ-ի պատվիրակությունն այցելել է ՀՀ կրթական և մշակութային մի շարք հաստատություններ

Կրթություն

ՅՈՒՆԵՍԿՕ-ի պատվիրակությունն այցելել է ՀՀ կրթական և մշակութային մի շարք հաստատություններ

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում