Քաղաքականություն

ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն Իրանում է

1 րոպեի ընթերցում

ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն Իրանում է

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն Իրանի Իսլամական Հանրապետությունում է։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է nournews.ir-ն:

«Հայաստանի ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն այս կիրակի կեսօրին ժամանել է Թեհրան՝ հանդիպելու Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանի և Իրանի մի շարք այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ»,- գրում է աղբյուրը։

Նշվում է, որ հանդիպումների ընթացքում կքննարկվեն տարածաշրջանային վերջին զարգացումները և երկկողմ հարաբերությունները, հատկապես՝ տնտեսական և ենթակառուցվածքային ոլորտներում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում