Քաղաքականություն

«Մայր Հայաստան» դաշինքը պատրաստ է իր քվեն տալ քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանին

1 րոպեի ընթերցում

«Մայր Հայաստան» դաշինքը պատրաստ է իր քվեն տալ քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանին

ԵՐԵՎԱՆ, 27 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ «Մայր Հայաստան» դաշինքը հայտարարություն է տարածել Երևանի քաղաքապետի ընտրությունների հետ կապված։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, դաշինքի հայտարարության մեջ նշված է, որ «Մայր Հայաստան» դաշինքը պատրաստ է իր քվեն տալ «Ազգային առաջընթաց» կուսակցության քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանին։

«Մայր Հայաստան» դաշինքն իր այս քայլը հիմնավորում է նրանով, որ քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանը ընդունել է «Մայր Հայաստանի» դիրքորոշումն «ամբողջական իշխանափոխության անհրաժեշտության մասին»:

Երևանի ավագանու ընտրությունների արդյունքներով՝ որևէ քաղաքական ուժի չի հաջողվել միայնակ ձևավորել մեծամասնություն ավագանիում։

Ըստ ԿԸՀ-ի հրապարակած տվյալների՝ անցողիկ շեմը հաղթահարել են 5 քաղաքական ուժ՝«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն՝ 24 մանդատ, «Ազգային առաջընթաց» կուսակցություն՝ 14 մանդատ, «Մայր Հայաստան» կուսակցությունների դաշինք՝ 12 մանդատ, «Հանրապետություն» կուսակցություն՝ 8 մանդատ, «Հանրային ձայն» կուսակցություն՝ 7 մանդատ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում