Հասարակական

Պեկինում կայացել է ՀԱՊԿ-ի, Շանհայի համագործակցության կազմակերպության և ԱՊՀ բարձրաստիճան պաշտոնյաների աշխատանքային հանդիպում

1 րոպեի ընթերցում

Պեկինում կայացել է ՀԱՊԿ-ի,  Շանհայի համագործակցության կազմակերպության և ԱՊՀ  բարձրաստիճան պաշտոնյաների աշխատանքային հանդիպում

ԵՐԵՎԱՆ, 27 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սեպտեմբերի 27-ին Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Իմանգալ Թասմագամբետովի, Շանհայի համագործակցության կազմակերպության գլխավոր քարտուղար Ջանգ Մինգի և ԱՊՀ գլխավոր քարտուղարի տեղակալ Իլհոմ Նեմատովի միջև Պեկինում տեղի է ունեցել աշխատանքային հանդիպում։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում են ՀԱՊԿ մամուլի ծառայությունից՝ հավելելով, որ հանդիպման ընթացքում եվրասիական առաջատար տարածաշրջանային երեք կազմակերպությունների բարձրաստիճան պաշտոնյաները կիսվել են իրենց պատասխանատվության գոտում անվտանգության և կայունության իրավիճակի վերաբերյալ իրենց գնահատականներով։

«Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել ահաբեկչության և ծայրահեղականության, թմրամիջոցների ապօրինի շրջանառության, միջսահմանային հանցագործությունների դեմ պայքարում գործնական փոխգործակցությանը, ինչպես նաև երեք կազմակերպությունների տեղեկատվական և կանխատեսող կառույցների միջև առավել ակտիվ փոխգործակցության զարգացմանը»,-նշված է ՀԱՊԿ մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում