Հասարակական

ՀՀ ԿԳՄՍ նախարարը ԵՄ դեսպանի հետ քննարկել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների կրթության իրավունքի հարցը

5 րոպեի ընթերցում

ՀՀ ԿԳՄՍ նախարարը ԵՄ դեսպանի հետ քննարկել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների կրթության իրավունքի հարցը

ԵՐԵՎԱՆ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը սեպտեմբերի 26-ին ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության նորանշանակ ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսին: Հանդիպմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից, ԿԳՄՍ նախարարը շնորհավորել է դեսպանին ՀՀ-ում դիվանագիտական առաքելության մեկնարկի կապակցությամբ և հաջողություն մաղթել նրան պաշտոնավարման ընթացքում։ Ժաննա Անդրեասյանը վստահություն է հայտնել, որ երկուստեք ջանքեր կգործադրվեն դեսպանի պաշտոնավարման ընթացքում Հայաստան-ԵՄ հարաբերությունների ամրապնդման ու համագործակցության արդյունավետության բարձրացման համար:

«Ցավում եմ, որ մեր առաջին հանդիպումը տեղի է ունենում մեր երկրի համար այսքան բարդ և ողբերգական փուլում` Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակով պայմանավորված: Այս դժվարին օրերին ԵՄ-ն եղել է մեր կողքին, աջակցել ամենատարբեր եղանակներով»,- ասել է Ժաննա Անդրեասյանը՝ կարևորելով շարունակական և արդյունավետ աշխատանքը:

«Այս պահին մենք աշխատում ենք կարճաժամկետ աջակցության ուղղությամբ՝ լուծելով մարդկանց տեղափոխման, առաջնային բուժօգնության, կացարանների տրամադրման, սննդի հետ կապված հարցերը: Զուգահեռաբար, աշխատում ենք միջնաժամկետ և երկարաժամկետ ծրագրերի մշակման ուղղությամբ, որոնց իրականացման գործում ունենալու ենք նաև մեր գործընկերների աջակցության կարիքը: Ինչ վերաբերում է բուն կրթական գործընթացներին, ապա, ինչպես գիտեք, Լեռնային Ղարաբաղում շուրջ 30 հազար երեխաներ էին բնակվում: Բռնի տեղահանված երեխաների համար, կեցության հարցերի լուծմանը զուգահեռ, կարևոր խնդիր է կրթության շարունակականության ապահովումը: Երեխաները նաև որոշակի սոցիալ-հոգեբանական աջակցության և նմանօրինակ ծառայությունների կարիք են ունենալու: Մենք նրանց նաև պետք է հոգեբանորեն պատրաստենք դպրոց գնալուն, և այդ աջակցությունը շարունակենք կրթության ընթացքում»,- ասել է ԿԳՄՍ նախարարը՝ ընդգծելով, որ աստիճանաբար պետք է հասնել նրան, որ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված նախադպրոցական և դպրոցական տարիքի երեխաների շրջանում պարտադիր կրթությունից դուրս մնացողներ չլինեն:

Նշվում է, որ Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և կարևորել Հայաստանի հետ համագործակցությունը: Դեսպանն իր մտահոգությունն ու անհանգստությունն է հայտնել ստեղծված իրավիճակի, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց հետագա անելիքների վերաբերյալ՝ կարևորելով խաղաղ բնակչության հիմնարար իրավունքների ապահովմանն ուղղված քայլերի անհրաժեշտությունը:

«Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Վասիլիս Մարագոսի հետ հանդիպմանը ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը դեսպանի ուշադրությունն է հրավիրել նաև Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական հոգևոր, մշակութային ժառանգության պահպանության խնդիրներին՝ ընդգծելով, որ դրանք նաև համամարդկային արժեք են ներկայացնում և դրանց պահպանությունը հնարավոր է միայն միջազգային գործընկերների ջանքերի գործադրմամբ:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև կրթության, գիտության, մշակույթի և երիտասարդության ոլորտներում Եվրամիության հետ իրականացվող ծրագրերը, Եվրամիության կողմից տրամադրվող աջակցությանը վերաբերող հարցեր՝ ծրագրային նախաձեռնություններն արդյունավետ իրականացնելու նպատակով»,- հայտնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից:

Ըստ աղբյուրի՝ ԵՄ պատվիրակության ներկայացուցիչներն ընդգծել են հատկապես երիտասարդության ոլորտում համագործակցության խորացումը՝ հույս հայտնելով, որ ավելի մեծ թվով հայ երիտասարդներ կներգրավվեն ԵՄ ծրագրերում, որոնք ուղղված են նաև Հայաստանի հեռավոր մարզերում երիտասարդների ակտիվության խթանմանը:

ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարն ու ԱԶԲ հայաստանյան մշտական առաքելության տնօրենը քննարկել են «Դպրոցների սեյսմիկ պաշտպանության ծրագրին» վերաբերող հարցեր

Կրթություն

ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարն ու ԱԶԲ հայաստանյան մշտական առաքելության տնօրենը քննարկել են «Դպրոցների սեյսմիկ պաշտպանության ծրագրին» վերաբերող հարցեր

Podcast-Գիտության շաբաթ. Իրական կրթությունը բացահայտման ճանապարհ է. Արամ Փախչանյան

Կրթություն

Podcast-Գիտության շաբաթ. Իրական կրթությունը բացահայտման ճանապարհ է. Արամ Փախչանյան

Սովորել հայերեն՝ ակադեմիկոսից դառնալով աշակերտ. սփյուռքահայ ուսուցչուհի Լուսինե Ազատյանը ներկայացնում է Մինսկի Հայորդաց կրթօջախի ձեռքբերումները

Սփյուռք

Սովորել հայերեն՝ ակադեմիկոսից դառնալով աշակերտ. սփյուռքահայ ուսուցչուհի Լուսինե Ազատյանը ներկայացնում է Մինսկի Հայորդաց կրթօջախի ձեռքբերումները

Հայաստանում զգալիորեն աճել է պարսկերենի նկատմամբ հետաքրքրությունը. Իրանի դեսպան

Տուրիզմ

Հայաստանում զգալիորեն աճել է պարսկերենի նկատմամբ հետաքրքրությունը. Իրանի դեսպան

Կրթությանը և գիտությանը տրամադրվող միջոցներն ուղղված են ռազմավարական աշխատանքների և բարեփոխումների իրականացմանը. Ժաննա Անդրեասյան

Կրթություն

Կրթությանը և գիտությանը տրամադրվող միջոցներն ուղղված են ռազմավարական աշխատանքների և բարեփոխումների իրականացմանը. Ժաննա Անդրեասյան

Fastex-ը և ԵՊՀ-ն իրականացնում են համատեղ դասընթաց

Կրթություն

Fastex-ը և ԵՊՀ-ն իրականացնում են համատեղ դասընթաց

ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Արաքսիա Սվաջյանն այցելել է Լոռու մարզի մի շարք դպրոցներ

Կրթություն

ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Արաքսիա Սվաջյանն այցելել է Լոռու մարզի մի շարք դպրոցներ

ՀՀ ԿԳՄՍ նախարարը եզդիների ներկայացուցիչների հետ քննարկել է բուհերից մեկում եզդիերենի ուսուցման ամբիոն հիմնելու հարցը

Կրթություն

ՀՀ ԿԳՄՍ նախարարը եզդիների ներկայացուցիչների հետ քննարկել է բուհերից մեկում եզդիերենի ուսուցման ամբիոն հիմնելու հարցը

Ճարտարապետական ամառային դպրոց՝ Շիրակի մարզում

Կրթություն

Ճարտարապետական ամառային դպրոց՝ Շիրակի մարզում

ՀՀ ԲՏԱ նախարար Հայրապետյանը մասնակցել է Պոլիտեխնիկական համալսարանի շրջանավարտների ավարտական երեկոյին

Կրթություն

ՀՀ ԲՏԱ նախարար Հայրապետյանը մասնակցել է Պոլիտեխնիկական համալսարանի շրջանավարտների ավարտական երեկոյին

ՅՈՒՆԵՍԿՕ-ի պատվիրակությունն այցելել է ՀՀ կրթական և մշակութային մի շարք հաստատություններ

Կրթություն

ՅՈՒՆԵՍԿՕ-ի պատվիրակությունն այցելել է ՀՀ կրթական և մշակութային մի շարք հաստատություններ

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում