Հասարակական

ԵՊՀ-ն հետևողականորեն բացահայտելու է բուհում քաղաքական քարոզչությունը և բուհի գործունեությանը քաղաքական միջամտությունը

5 րոպեի ընթերցում

ԵՊՀ-ն հետևողականորեն բացահայտելու է բուհում քաղաքական քարոզչությունը և բուհի գործունեությանը քաղաքական միջամտությունը

ԵՐԵՎԱՆ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի պետական համալսարանը այս օրերին ստեղծված դժվարին իրավիճակում հարկ է համարում մեկ անգամ ևս բոլոր սովորողներին ու աշխատողներին հիշեցնել ՀՀ օրենսդրության, ԵՊՀ ներքին իրավական ակտերի պահանջները՝ կոչ անելով չխախտել կրթության սահմանադրական իրավունքը և պահպանել բուհի ինքնակառավարման սկզբունքը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԵՊՀ տարածած հայտարարության մեջ ասվում է, որ ՀՀ Սահմանադրության 38-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի կրթության իրավունք, որի կենսագործումը ներառում է կրթական կազմակերպություններում որակյալ կրթության ապահովումը, կրթական համակարգի բնականոն գործառութավորումը, ներառյալ՝ պատշաճ կառավարումը, այդ իրավունքի կենսագործման ու պաշտպանության բավարար և անհրաժեշտ կառուցակարգերի առկայությունը (տե՛ս ՀՀ Սահմանադրական դատարանի 22․02․2022թ․ ՍԴՈ-1629 որոշումը)։

«Պետությունը պարտավոր է ապահովել կրթության իրավունքի իրականացումը՝ անկախ քաղաքական կամ այլ հայացքներից («Կրթության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդված):

Ելնելով ՀՀ օրենսդրության հիման վրա գործելու պարտավորությունից՝ ԵՊՀ կանոնադրությամբ ամրագրվել են կրթության իրավունքի ապահովման համար սովորողների և աշխատողների պարտականությունները (ԵՊՀ կանոնադրության 123-րդ և 128-րդ կետեր), որոնցից ուղղակիորեն հետևում է, որ ԵՊՀ աշխատողները պարտավոր են ապահովել ԵՊՀ-ում աշխատաժամանակի ռեժիմը։

Ստեղծված իրավիճակում ԵՊՀ-ում կրթության կազմակերպման ընթացքում ԵՊՀ սովորողների և աշխատողների կողմից քաղաքական տարբեր բնույթի հայտարարությունները, կոչերը խախտում են ՀՀ Սահմանադրության 38-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված բուհի ինքնակառավարման սկզբունքը, որը կրթական համակարգի անքակտելի բաղադրատարր է և ամրագրված է մի շարք միջազգային փաստաթղթերում (ՅՈՒՆԵՍԿՕ-ի Բարձրագույն ուսումնական հաստատությունների դասախոսական կազմի կարգավիճակի վերաբերյալ հանձնարարական (1997թ.)/ ՄԱԿ-ի Տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների կոմիտեի 13-րդ համընդհանուր մեկնաբանություն/Եվրոպական համալսարանների ռեկտորների կողմից 1988 թվականի սեպտեմբերի 18-ին ստորագրված «Magna Charta Universitatum»

ՀՀ Սահմանադրական դատարանը, 02․08․2021 թվականի ՍԴՈ-1608 որոշմամբ հաստատելով բուհերի ինքնակառավարման սկզբունքի մի քանի կարևոր տարրեր, արտահայտել է հետևյալ իրավական դիրքորոշումը․ «բուհերի ինքնավարության իրավունքը հիմնարար արժեք է: Այդ ինքնավարությունը բաղկացած է ուսումնական հաստատության ինքնակառավարման իրավունքից, ակադեմիական ու հետազոտական ազատություններից և երաշխիք է բուհի գործունեությանը գաղափարական, քաղաքական և կրոնական միջամտությունից զերծ պահելու համար»։

Բուհի ինքնակառավարման սկզբունքի երաշխավորմանն է ուղղված «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածը, որը արգելում է բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության համակարգում հասարակական-քաղաքական կազմակերպությունների և միավորումների գործունեությունը (տե՛ս նաև ԵՊՀ գործող կանոնադրության 19-րդ կետը)»,- ասվում է հայտարարության մեջ, որի համաձայն՝ վերոգրյալից բխում է, որ բուհի ինքնակառավարման սկզբունքը կոչված է երաշխավորելու, որ բուհը զերծ մնա ցանկացած եղանակով քաղաքական որևէ միջամտությունից։ Այս համատեքստում խիստ մտահոգիչ է վերջին շրջանում ԵՊՀ գործունեությանը քաղաքական տարբեր կոչերի, հայտարարությունների միջոցով միջամտությունը, ինչի արդյունքում խախտվում են թե՛ կրթության սահմանադրական իրավունքը, թե՛ բուհի ինքնակառավարման սկզբունքը։

ԵՊՀ-ից հայտնում են, որ հետևողական են լինելու բուհում քաղաքական քարոզչության և բուհի գործունեությանը քաղաքական միջամտության անթույլատրելի դեպքերը բացահայտելու հարցում և ընդգծում, որ թե՛ սովորողների, թե՛ աշխատողների կողմից կրթության սահմանադրական իրավունքի և բուհի ինքնակառավարման սկզբունքի խախտմանն ուղղված ոչ իրավաչափ վարքագիծը հանգեցնելու է պատասխանատվության ՀՀ օրենսդրության և ԵՊՀ ներքին իրավական ակտերով սահմանված դրույթների շրջանակում։

Միաժամանակ ընդգծվում է, որ ԵՊՀ սովորողներն ու աշխատողներն ունեն քաղաքական գործունեությամբ զբաղվելու իրավունք, որը կարող է իրականացվել կրթական գործընթացից դուրս։

ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարն ու ԱԶԲ հայաստանյան մշտական առաքելության տնօրենը քննարկել են «Դպրոցների սեյսմիկ պաշտպանության ծրագրին» վերաբերող հարցեր

Կրթություն

ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարն ու ԱԶԲ հայաստանյան մշտական առաքելության տնօրենը քննարկել են «Դպրոցների սեյսմիկ պաշտպանության ծրագրին» վերաբերող հարցեր

Podcast-Գիտության շաբաթ. Իրական կրթությունը բացահայտման ճանապարհ է. Արամ Փախչանյան

Կրթություն

Podcast-Գիտության շաբաթ. Իրական կրթությունը բացահայտման ճանապարհ է. Արամ Փախչանյան

Սովորել հայերեն՝ ակադեմիկոսից դառնալով աշակերտ. սփյուռքահայ ուսուցչուհի Լուսինե Ազատյանը ներկայացնում է Մինսկի Հայորդաց կրթօջախի ձեռքբերումները

Սփյուռք

Սովորել հայերեն՝ ակադեմիկոսից դառնալով աշակերտ. սփյուռքահայ ուսուցչուհի Լուսինե Ազատյանը ներկայացնում է Մինսկի Հայորդաց կրթօջախի ձեռքբերումները

Հայաստանում զգալիորեն աճել է պարսկերենի նկատմամբ հետաքրքրությունը. Իրանի դեսպան

Տուրիզմ

Հայաստանում զգալիորեն աճել է պարսկերենի նկատմամբ հետաքրքրությունը. Իրանի դեսպան

Կրթությանը և գիտությանը տրամադրվող միջոցներն ուղղված են ռազմավարական աշխատանքների և բարեփոխումների իրականացմանը. Ժաննա Անդրեասյան

Կրթություն

Կրթությանը և գիտությանը տրամադրվող միջոցներն ուղղված են ռազմավարական աշխատանքների և բարեփոխումների իրականացմանը. Ժաննա Անդրեասյան

Fastex-ը և ԵՊՀ-ն իրականացնում են համատեղ դասընթաց

Կրթություն

Fastex-ը և ԵՊՀ-ն իրականացնում են համատեղ դասընթաց

ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Արաքսիա Սվաջյանն այցելել է Լոռու մարզի մի շարք դպրոցներ

Կրթություն

ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Արաքսիա Սվաջյանն այցելել է Լոռու մարզի մի շարք դպրոցներ

ՀՀ ԿԳՄՍ նախարարը եզդիների ներկայացուցիչների հետ քննարկել է բուհերից մեկում եզդիերենի ուսուցման ամբիոն հիմնելու հարցը

Կրթություն

ՀՀ ԿԳՄՍ նախարարը եզդիների ներկայացուցիչների հետ քննարկել է բուհերից մեկում եզդիերենի ուսուցման ամբիոն հիմնելու հարցը

Ճարտարապետական ամառային դպրոց՝ Շիրակի մարզում

Կրթություն

Ճարտարապետական ամառային դպրոց՝ Շիրակի մարզում

ՀՀ ԲՏԱ նախարար Հայրապետյանը մասնակցել է Պոլիտեխնիկական համալսարանի շրջանավարտների ավարտական երեկոյին

Կրթություն

ՀՀ ԲՏԱ նախարար Հայրապետյանը մասնակցել է Պոլիտեխնիկական համալսարանի շրջանավարտների ավարտական երեկոյին

ՅՈՒՆԵՍԿՕ-ի պատվիրակությունն այցելել է ՀՀ կրթական և մշակութային մի շարք հաստատություններ

Կրթություն

ՅՈՒՆԵՍԿՕ-ի պատվիրակությունն այցելել է ՀՀ կրթական և մշակութային մի շարք հաստատություններ

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում