Քաղաքականություն

Սամանթա Փաուերը խոսել է Հայաստան այցի նպատակների մասին

1 րոպեի ընթերցում

Սամանթա Փաուերը խոսել է Հայաստան այցի նպատակների մասին

ԵՐԵՎԱՆ, 25 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության տնօրեն Սամանթա Փաուերը տեղեկացնում է, որ Հայաստան է ժամանել՝ մեր երկրին ևս մեկ անգամ վերահաստատելու ԱՄՆ ամուր աջակցությունը։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Փաուերը գրառում է կատարել X սոցիալական ցանցի իր էջում։

«Ժամանեցի Երևան, Հայաստան։ Երկրի ու տարածաշրջանի համար այս կարևոր պահին այստեղ եմ՝ վերահաստատելու ԱՄՆ ուժեղ աջակցությունն ու համագործակցությունը Հայաստանին և ուղիղ խոսելու Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի հետևանքով տուժած անձանց հետ»,- հայտնել է նա։

Կարդացեք հոդվածը` EnglishEspañolFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում