«Մայրենի 5» դասագրքի վերաբերյալ քննարկումների առնչությամբ ԿԳՄՍՆ-ն և «Էդիթ Պրինտը» պարզաբանում են տարածել

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ԿԳՄՍ նախարարության մամուլի ծառայությունից տեղեկացնում են՝ համացանցում շրջանառվող լուրերը, թե ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից երաշխավորվել է դասագիրք, որի կազմի վրա ադրբեջանական դրոշի գույներն են, ապատեղեկատվություն են և աղերս չունեն իրականության հետ։ «Էդիթ Պրինտ» հրատարակչությունից նշում են՝ կազմի գունաշարը ոչ մի առնչություն չունի որևէ երկրի դրոշի հետ, և նմանեցման միտում երբևէ չի դրվել ու չէր էլ կարող դրվել այդպիսի պարզունակ ճանապարհով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԿԳՄՍ նախարարության մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ ընդգծվում է, որ «Մայրենի 5» նախկին դասագիրքը (1-ին մաս, 2-րդ մաս, հեղինակներ՝ Դավիթ Գյուրջինյան, Թամարա Ալեքսանյան, Աշոտ Գալստյան, «Էդիթ Պրինտ» հրատարակություն) առաջին անգամ երաշխավորվել է 2006 թվականին, երկրորդ անգամ՝ 2011 թվականին՝ ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից և մինչև 2023 թվականը, ըստ գործածության ժամկետների, պարբերաբար վերահրատարակվել է:

«Դասագրքերի շրջանառու հիմնադրամի կայքում` dshh.am, հրապարակված են դպրոցներում օգտագործված դասագրքերի էլեկտրոնային տարբերակները, որտեղ նշված դասագրքի կազմը երաշխավորվել է հայկական եռագույնի պատկերով։ Միաժամանակ տեղեկացնում ենք, որ նշված դասագրքի կազմը` այլ գունային պատկերով, երբևէ չի երաշխավորվել դպրոցներում օգտագործելու համար»,-նշված է հաղորդագրության մեջ:

Նախարարությունից հորդորում են չտրվել անհարկի մանիպուլյացիաներին և որևէ տեղեկատվություն տարածելուց առաջ դրա իսկությունը ստուգել պաշտոնական հարթակներում:

«Համացանցում տարածված «Մայրենի-5» դասագիրքը որևէ առնչություն չունի նոր հաստատված դասագրքերի հետ։ «Մայրենի» առարկան տվյալ գրքով հանրակրթական դպրոցներում դասավանդվել է 2006 թվականից, իսկ շրջանառվող կազմով տարբերակը տպագրվել է սահմանափակ քանակով․ կոմերցիոն նպատակով վերատպվել է 2019 թվականին, երբ, առաջնորդվելով աշակերտների հարմարավետության սկզբունքով, դասագրքերը կիսվել են 2 մասի: Ավելին՝ տվյալ դասագիրքը այս տարի արդեն դուրս է եկել շրջանառությունից»,-նշված է «Էդիթ Պրինտ» հրատարակչություն պարզաբանման մեջ։

Ընդգծվում է, որ կազմի գունաշարը ոչ մի առնչություն չունի որևէ երկրի դրոշի հետ, և նմանեցման միտում երբևէ չի դրվել ու չէր էլ կարող դրվել այդպիսի պարզունակ ճանապարհով:

Ավելի վաղ սոցիալական ցանցերի հայկական տիրույթում օգտատերերը տարածում են «Մայրենի 5»-ի երկու դասագիրք, որոնցից մեկի վրա պատկերված է հայկական դրոշ, մյուսի վրա նույն տեղում ադրբեջանական դրոշի գույներն են։ Թեմային անդրադարձել է նաև մամուլը:

Հայերեն

Փաշինյանը բացառում է, որ իշխող ուժի ներկայացուցիչները որևէ ձևով ներգրավված լինեն ընտրախախտումների մեջ

Ընտրություններ-2026. 533 տեղամասի նախնական արդյունքներով ՔՊ-ն ստացել է ձայների 51.13 տոկոսը, «Ուժեղ Հայաստան»-ը՝ 23.34 տոկոսը

Մենք կշարունակենք ԵՄ-ի հետ մերձեցումը և մասնակցությունն ու անդամակցությունը ԵԱՏՄ-ին․ Նիկոլ Փաշինյան

Մենք պետք է ինստիտուցիոնալացնենք Ադրբեջանի հետ խաղաղությունը, Թուրքիայի հետ սահմանը պետք է բացվի․ Նիկոլ Փաշինյան

Նիկոլ Փաշինյանը Հայաստանում հետընտրական զարգացումների հավանականություն չի տեսնում

Պատերազմի եռագլուխ լրտեսական կուսակցությունը պետք է արմատախիլ արվի Հայաստանից․ Փաշինյան

Նիկոլ Փաշինյանը բացառել է քաղաքացիների ազատ կամարտահայտման նկատմամբ իշխանության ապօրինի ներգործությունը

Փաշինյանի խոսքով` «Քաղաքացիական պայմանագիրը» հաղթել է ընտրություններում և միանձնյա կձևավորի կառավարություն

Նիկոլ Փաշինյանի ասուլիսը. ՈՒՂԻՂ

Ընտրություններ-2026. 314 տեղամասի նախնական արդյունքներով ՔՊ-ն ստացել է ձայների 54.87 տոկոսը, «Ուժեղ Հայաստան»-ը՝ 22.08 տոկոսը