Կոսովոյի ոստիկանությունը վերահսկողության տակ է վերցրել վանքը, որտեղից 30 սերբ զինյալ հրաձգություն էր իրականացնում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Սերբիան և Կոսովոն միմյանց հասցեին մեղադրանքներ են հնչեցրել Կոսովոյի հյուսիսում էթնիկ սերբ զինյալների և ոստիկանության միջև տեղի ունեցած փոխհրաձգությունից հետո։ Միջադեպի հետևանքով 4 մարդ է զոհվել։ Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով BBC-ի հրապարակումը։

Սեպտեմբերի 24-ին շուրջ 30 զինյալներ բարիկադավորվել էին Սերբիայի սահմանի մոտ գտնվող Բանսկա գյուղի սերբական ուղղափառ եկեղեցում։ Կոսովոյի ոստիկանները պաշարել էին եկեղեցին։ Փոխհրաձգության հետևանքով զոհվել է կոսովցի 1 ոստիկան և 3 սերբ զինյալ։

Ըստ Կոսովոյի Ներքին գործերի նախարարի՝ փոխհրաձգությունից հետո ոստիկաններին հաջողվել է վերահսկողության տակ առնել տարածքը։ Ձերբակալվել է 6 զինյալ, առգրավվել է մեծ քանակությամբ զենք։ Մյուս զինյալներն, ամենայն հավանականությամբ, հեռացել են վանքի տարածքից։

Կոսովոյի վարչապետ Ալբին Կուրտին տեղի ունեցածի մեջ մեղադրել է Սերբիայի իշխանություններին՝ հայտարարելով, որ «ահաբեկչական հարձակումն» իրականացրած զինյալներին հովանավորել և հրահրել է Բելգրադը։

Իր հերթին Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը սեպտեմբերի 24-ի երեկոյան տեսաուղերձում դատապարտել է կոսովցի ոստիկանի սպանությունը։ Նա միևնույն ժամանակ հայտարարել է, որ միջադեպի մեղավորը Ալբին Կուրտին է, քանի որ վանքում տեղի ունեցած միջադեպից առաջ էթնիկ սերբերը Կոսովոյի հյուսիսում ամիսներ շարունակ «ենթարկվել են սադրանքների»։

Մայիսին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններից հետո Կոսովոյի հյուսիսում իրադրությունը լարված է։ Հիմնականում սերբերով բնակեցված շրջաններում նշանակվել են կոսովցի ղեկավարներ այն բանից հետո, երբ սերբերը բոյկոտել էին ընտրությունները։ Լարվածությունը զսպելու համար ՆԱՏՕ-ն ընտրություններից հետո լրացուցիչ 700 զինվորի է տեղակայել Զվեչան քաղաքում։ Կողմերի միջև բախումների ընթացքում վիրավորվել է ՆԱՏՕ-ի շուրջ 30 խաղաղապահ և 50 սերբ ցուցարար։

Հայերեն

Լիբանանում իսրայելական հարձակումներից վիրավորներ կան

Կրկնակի դիպլոմ՝ ՀԱԱՀ-ի և Գայզենհայմի համալսարանի մագիստրոսական կրթություն ստացողների համար

«Երևանյան բեսթսելեր». «Կարդինալը» գիրքն՝ առաջատար. հայ գրականություն. հունիս, 2026

Իսրայելը հետախուզական տվյալներ է փոխանցել Թրամփին Իրանի կողմից նախապատրաստվող մահափորձի վերաբերյալ. Wall Street Journal

Ամերիկյան AECOM ընկերության ներկայացուցիչները Հայաստանում ուսումնասիրել են ԹՐԻՓՓ նախագծի տեղանքը

Գլխավոր դատախազի հրամաններով` Դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ

Իրանը հայտարարել է Պարսից ծոցի երկրներում ամերիկյան ռազմական ենթակառուցվածքներին հարվածներ հասցնելու մասին

ԱՄՆ-ն և Իրանը շարունակում են շփումները համաձայնագրի տեխնիկական հարցերի շուրջ. CNN

Իսրայելի և Լիբանանի միջև հարվածների ուժգնությունը թուլացել է, սակայն հրադադարի խախտումներ դեռ արձանագրվում են. Շահան Գանտահարյան

Ինչ հիմքեր ունեն ՆԱՏՕ-ի անդամ երկրների միջև առկա տարաձայնությունները և այդ առթիվ ինչ են քննարկում էլիտաները. քաղաքագետի վերլուծությունը