Սպորտ

Կիսապաշտպան Դավիթ Հակոբյանը միացել է «Փյունիկ»-ին

1 րոպեի ընթերցում

Կիսապաշտպան Դավիթ Հակոբյանը միացել է «Փյունիկ»-ին

Երևանի «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի շարքերն է համալրել 21-ամյա հարձակողական ոճի կիսապաշտպան Դավիթ Հակոբյանը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Հակոբյանը 2020/21 թթ. մրցաշրջանում «Ակադեմիա-05»-ի կազմում հանդես է եկել Հայաստանի Մ-18 առաջնությունում, ապա 2021 թվականից տեղափոխվել Երևանի ԲԿՄԱ-ի համակարգ՝ ելույթները սկսելով Հայաստանի Առաջին խմբում հանդես եկող ԲԿՄԱ-2-ում։

2022 թվականի փետրվարի 26-ին, Հայաստանի Պրեմիեր լիգայի՝ «Փյունիկ»-ի դեմ խաղում, Դավիթ Հակոբյանն իր նորամուտն է նշել ԲԿՄԱ-ի գլխավոր թիմում։

Նա բանակայինների կազմում անցկացրել է 37 խաղ՝ դառնալով 7 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։

Դավիթ Հակոբյանի նախորդ թիմը Սլովակիայի Բարձրագույն լիգայի ներկայացուցիչ «Ժելեզյարնե Պոդբրեզով»-ն էր։  Սլովակյան ակումբի կազմում երիտասարդ ֆուտբոլիստն անցկացրել է 21 խաղ՝ դառնալով 2 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։

Հակոբյանը հանդես է եկել նաև Հայաստանի բոլոր տարիքային հավաքականներում, իսկ 2025 թվականի մայիսին առաջին անգամ հրավիրվել է Հայաստանի ազգային հավաքական։

 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում