Իրավունք

Արփինե Սարգսյանը ծանոթացել է Վրաստանի ՆԳՆ քրեագիտական և սահմանապահ ստորաբաժանումների աշխատանքին

2 րոպեի ընթերցում

Արփինե Սարգսյանը ծանոթացել է Վրաստանի ՆԳՆ քրեագիտական և սահմանապահ ստորաբաժանումների աշխատանքին

Աշխատանքային այցով Վրաստանում գտնվող Հայաստանի ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը Վրաստանի ՆԳ նախարար Սուլխան Թամազաշվիլիի հետ այցելել է փորձաքրեագիտական վարչություն, ծանոթացել վարչության գործունեության առանձնահատկություններին։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ ՆԳ նախարարության տարածած հաղորդագրությունից, Արփինե Սարգսյանի գլխավորած պատվիրակության անդամները շրջել են ժամանակակից սարքավորումներով հագեցած լաբորատորիաներում, ծանոթացել տրանսպորտային ու տեխնիկական միջոցներին, բարձր տեխնոլոգիական շարժական քրեագիտական լաբորատորիաներին։

Այցի շրջանակում պատվիրակության անդամները հանդիպել են Վրաստանի ՆԳ նախարարի տեղակալ Շալվա Թադումաձեի և փորձաքրեագիտական վարչության տնօրեն Թենգիզ Սիսաուրիի հետ։

Սուլխան Թամազաշվիլին և Արփինե Սարգսյանը Բաթումիում ներկա են եղել ցուցադրական փրկարարական վարժանքին։

Մասնակցել են նախարարության Սահմանային ոստիկանության առափնյա պահպանության դեպարտամենտի, հատուկ նշանակության ավիացիայի դեպարտամենտի և Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության աշխատակիցներ։

Ներկայացվել են ծովում տեղի ունեցած պատահարներին արագ արձագանքելու, տարբեր ստորաբաժանումների համագործակցության և փրկարարական միջոցառումները պատշաճ կազմակերպելու կարողությունները։

Ցուցադրական միջոցառման ընթացքում կիրառվել են լողամիջոցներ, անօդաչու թռչող սարք և Սահմանային ոստիկանության ուղղաթիռ։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում