Քաղաքականություն

Ժոզեպ Բորելը Տոյվո Կլաարին գործուղել է տարածաշրջան

2 րոպեի ընթերցում

Ժոզեպ Բորելը Տոյվո Կլաարին գործուղել է տարածաշրջան

ԵՐԵՎԱՆ, 21 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը կայցելի տարածաշրջան։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը։

«Ղարաբաղի հայերի դեմ Ադրբեջանի ռազմական գործողությամբ պայմանավորված՝ որոշեցի Տոյվո Կլաարին գործուղել տարածաշրջան։ Նա տեղից կզեկուցի իրավիճակի մասին»,– գրել է նա X-ի իր միկրոբլոգում։

Սեպտեմբերի 21-ին Երևանի ժամանակով ժամը 23։00-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում հրատապ նիստ կկայանա Լեռնային Ղարաբաղում ադրբեջանական հարձակման թեմայով։

Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնածավալ հարձակում սկսեց Լեռնային Ղարաբաղի դեմ։ Ադրբեջանի ռազմական ագրեսիայի հետևանքով սեպտեմբերի 20-ի ժամը 21։30-ի դրությամբ կա առնվազն 200 զոհ և ավելի քան 400 վիրավոր։ Քաղաքացիական բնակչության շրջանում հաստատված 10 զոհերից 5-ը երեխաներ են։

Լեռնային Ղարաբաղում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարության միջնորդությամբ ԼՂ և Ադրբեջանի իշխանությունների միջև հանդիպում է ընթանում Եվլախում։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում