Քաղաքականություն

Կլաարը վերահաստատել է հրադադարի խախտումների քննության երկկողմ մեխանիզմ ստեղծելու ՀՀ-ի առաջարկին լիակատար աջակցությունը

1 րոպեի ընթերցում

Կլաարը վերահաստատել է հրադադարի խախտումների քննության երկկողմ մեխանիզմ ստեղծելու ՀՀ-ի առաջարկին լիակատար աջակցությունը

ԵՐԵՎԱՆ, 17 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը վերահաստատել է լիարժեք աջակցությունը՝ հայ-ադրբեջանական սահմանին հրադադարի խախտումների քննության երկկողմ մեխանիզմ ստեղծելու վերաբերյալ Հայաստանի առաջարկին: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Կլաարը X-ի իր միկրոբլոգում կիսվել է այս առումով դեռ հունիսին կատարած իր գրառումով ու կից գրել. 

«Կրկնում եմ հրադադարի ռեժիմի խախտման մասին պնդումները հետաքննելու համար երկկողմ մեխանիզմ ստեղծելու վերաբերյալ Երևանի առաջարկին լիակատար աջակցությունը»,-նշել է Կլաարը:

Ավելի վաղ կատարած գրառմամբ Կլաարը ողջունել էր հայ-ադրբեջանական սահմանին հրադադարի ենթադրյալ խախտումները հասցեագրելու երկկողմ մեխանիզմ ստեղծելու Հայաստանի առաջարկը՝ լարվածությունը նվազեցնելու նպատակով։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում