Քաղաքականություն

Ռուսաստանը պատրաստ է Հայաստանի և Ադրբեջանի հետ երկխոսության․ ՌԴ ԱԳՆ

1 րոպեի ընթերցում

Ռուսաստանը պատրաստ է Հայաստանի և Ադրբեջանի հետ երկխոսության․ ՌԴ ԱԳՆ

ԵՐԵՎԱՆ, 15 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Մոսկվան պատրաստ է շարունակել երկխոսությունը Հայաստանի և Ադրբեջանի հետ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ փոխնախարար Միխայիլ Գալուզինը։

«Մենք միշտ պատրաստ ենք երկխոսության մեր հայ և ադրբեջանցի գործընկերների հետ։ Երբ նրանց հետ որոշենք մեր հաջորդ միջոցառումները, անպայման կտեղեկացնենք լրագրողներին», - «РИА Новости»-ն մեջբերում է Գալուզինի խոսքերը՝ ի պատասխան Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հաջորդ հնարավոր հանդիպման մասին հարցին։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում