Քաղաքականություն

Հայաստանի կառավարությունն ավարտեց գործունեությունը ներկայիս կազմով. հայտնի են առաջիկա անելիքները

2 րոպեի ընթերցում

Հայաստանի կառավարությունն ավարտեց գործունեությունը ներկայիս կազմով. հայտնի են առաջիկա անելիքները

ՀՀ կառավարությունը ներկայիս կազմով վերջին նիստն անցկացրեց հուլիսի 30-ին։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ դրա ավարտին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց, որ 9-րդ գումարման Ազգային ժողովի ձևավորման առիթով կիրակի՝ օգոստոսի 2-ին, ՀՀ կառավարությունը հրաժարական է տալու Սահմանադրությամբ նախատեսված կարգով, որից հետո երկրի նախագահը վարչապետ է նշանակելու խորհրդարանական մեծամասնության ներկայացրած թեկնածուին։

Նիկոլ Փաշինյանը համատեղ աշխատանքի համար շնորհակալություն հայտնեց Կառավարության այս կազմի անդամներին՝ նշելով, որ նրանց մի մասը գործունեությունը շարունակելու են այլ ոլորտներում։

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը շնորհակալություն հայտնեց 5 տարի առաջ այս պաշտոնն իրեն վստահելու համար՝ նշելով, որ սա մեծ փորձառություն էր, որն իրեն շատ օգտակար կլինի հետագա գործունեության ընթացքում։ Նա նշեց, որ իր նոր հասցեն է Բաղրամյան 19՝ Ազգային ժողովի շենք։

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը բոլորին շնորհակալություն հայտնեց շուրջ 2․5 տարիների ընթացքում համատեղ աշխատանքի համար։ Նշեց, որ բոլորի սինքրոն, արդյունավետ, հոգատար, փոխլրացնող աշխատանքի արդյունքում հաջողվել է որոշակի տեսանելի արդյունքներ գրանցել պետության համար առաջնահերթ մի քանի ուղղություններով, մասնավորապես, ռազմարդյունաբերության, արհեստական բանականության և տեխնոլոգիական ոլորտներում։

Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը նշեց, որ իր համար մեծ պատիվ է ծառայել հարազատ ժողովրդին և մարզին։ Նա վստահեցրեց, որ մեծ պատասխանատվությամբ է ստանձնում նաև Ազգային ժողովի պատգամավորի պաշտոնը և կշարունակի ծառայել Հայաստանի Հանրապետությանը։

Վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը լիահույս է, որ իր խոսքով՝ համեստ հնարավորությունները կկարողանա ծառայեցնել ի նպաստ Հայաստանի՝ վերադառնալով Ազգային ժողով։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում