Ադրբեջանը շարունակում է իր զորքերի տեղաշարժերը Հայաստանի հետ սահմանի և Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծի երկայնքով․ վարչապետ
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Իրադրությունը Հայաստան-Ադրբեջան սահմանի երկայնքով շարունակվում է մնալ լարված։
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, սեպտեմբերի 14-ի Կառավարության նիստի ժամանակ այս մասին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Ադրբեջանը շարունակում է իր զորքերի տեղաշարժերը Հայաստանի հետ պետական սահմանի և Լեռնային Ղարաբաղի շփման գծի երկայնքով»,- ասաց վարչապետը։