Եթե ինչ-որ մեկը Հայկ Մարությանին տեսանյութից հանել է, դա ամոթալի է. Տիգրան Ավինյան

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Էրեբունի վարչական շրջանում նախընտրական քարոզարշավի ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քաղաքապետի թեկնածու, փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանն անդրադարձավ Երևանի ավագանու ընտրությունների «Ազգային առաջընթաց» կուսակցության քաղաքապետի թեկնածու, Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի արած հայտարարությանը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Ֆեյսբուք»-ի իր էջում Հայկ Մարությանը գրել էր, որ ՔՊ կուսակցության վարչության նախագահի տեղակալը համացանցում տարածել է իրենցից գողացած նախընտրական հոլովակը: Բացի այդ, Մարությանը նշել էր, որ կադրերից մեկում ԵՄ-ի ներկայացուցիչների հետ պայմանագրի ստորագրման արարողության ժամանակ ջնջել են իրեն, իր խոսքը փոխարինել են ուրիշի խոսքի հետ։ Նախկին քաղաքապետն իր խոսքերը հավաստիացնող լուսանկար էր հրապարակել։

Այս թեմայի հետ կապված պատասխանելով լրագրողի հարցին՝ Տիգրան Ավինյանը նշեց, որ եթե ինչ-որ մեկը Հայկ Մարությանին տեսանյութից հանել է, դա ամոթալի է:

«Կարծում եմ, որ Վահագն Ալեքսանյանը որևէ մեկին որևէ տեսանյութից չի հանել։ Անձամբ ամոթալի բան է, որևէ մեկնաբանություն չունեմ։ Մյուս կողմից՝ այն ինչ իրականացրել է կառավարությունը, այն ինչ իրականացրել է Երևանի ավագանին, այն ինչ նախաձեռնել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանը նաև (կներեք անհամեստության համար) վերագրել միայն մի հոգո՞ւ, երբ որ իրականացրել է մի ամբողջ քաղաքական թիմ։

Կառավարությունն է այդ վարկի պատասխանատուն, կառավարությունն է այսօր այդ վարկը մարում, նախաձեռնել է իմ գրասենյակը: Առհասարակ, որևէ խոշոր ծրագիր մեկ մարդը չի կարող անել, դա պետք է անի քաղաքական թիմը»,- ասաց Ավինյանը:

Հայերեն

Պատրաստ եմ ավելի խորացնել ԵՄ-Հայաստան գործակցության հավակնոտ օրակարգը․ Ռումինիայի ԱԳ նախարարն արձագանքել է Միրզոյանի շնորհավորանքին

ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Գերմանիայի քաղաքացու է ձերբակալել

Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են տեխնիկական մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու ԱՄՆ-ի առաջարկին

Իրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունը

Պենտագոնն անօդաչու համակարգերի համար կձևավորի առանձին ռազմական հրամանատարություն

Հորմուզի նեղուցի շրջանում լցանավ է խոցվել

COP17 համաժողովի շրջանակում կայացավ «Երիտասարդ էկոֆեմինիստ» միջազգային մրցանակաբաշխության 2026-ի արարողությունը

Զելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմը

Ռուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելություն

Հայկական արտադրանքի ԵՄ անդամ երկրներ արտահանումն ավելացել է 51%-ով. Պապոյան