Սի Ծինփինը պետական այցով Հարավաֆրիկյան Հանրապետությունում է՝ մասնակցելու նաև BRICS-ի գագաթնաժողովին

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինաստանի նախագահ Սի Ծինփինը պետական ​​այցով մեկնել է Հարավաֆրիկյան Հանրապետություն։ Նրա դիմավորման հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել Պրետորիայի Union Buildings կառավարական համալիրում՝ ՀԱՀ-ի նախագահ Սիրիլ Ռամաֆոսայի նախագահությամբ։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է ТАСС գործակալությունից:

Ռամաֆոսան նշել է, որ ՀԱՀ-ի և Չինաստանի միջև գոյություն ունի գործընկերություն, որը ռազմավարական բնույթ է կրում։

«Հարավաֆրիկյան Հանրապետությունը Չինաստանից շատ բան ունի սովորելու ​​զարգացման ճանապարհին», - ընդգծել է Ռամաֆոսան։ Աֆրիկյան ամենախոշոր հեռուստաալիքներն իրականացրել են արարողության ուղիղ հեռարձակում:

Միջոցառման ավարտին երկու երկրների ղեկավարները ձեռնամուխ են եղել բանակցություններին։ Ակնկալվում է, որ դրանց արդյունքներով կընդունվեն համագործակցության տարբեր ոլորտներին վերաբերող մի շարք երկկողմ փաստաթղթեր։

Օգոստոսի 22-ին ավելի ուշ Սի Ծինփինը Պրետորիայից կմեկնի Յոհանեսբուրգ, որտեղ կմասնակցի այսօր մեկնարկող BRICS-ի գագաթնաժողովին։ ՉԺՀ-ի ղեկավարի պետական ​​այցը Հարավաֆրիկյան Հանրապետություն կավարտվի օգոստոսի 24-ին՝ գագաթնաժողովի աշխատանքի ավարտով։

Հայերեն Français Русский

Թումանյանական «Շունն ու կատուն»՝ Երևանի օպերային թատրոնում. խաղացանկը կհամալրվի նոր մանկական ներկայացմամբ

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար