Մշակույթ

Մշակութային օգոստոս՝ առողջարանային Ջերմուկում

2 րոպեի ընթերցում

Մշակութային օգոստոս՝ առողջարանային Ջերմուկում

ՋԵՐՄՈՒԿ, 17 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Զբոսաշրջային այս ամռանը Ջերմուկը ոչ միայն առողջարանային է, այլև՝ մշակութային։ Հատկապես օգոստոսյան երեկոներին քաղաքի Ըմպելասրահը մարդաշատ է։ Այստեղ «Ջերմուկի զբոսաշրջության գրավչությունը մշակույթի ներքո» ծրագրի շրջանակներում կազմակերպվում են բացօթյա համերգներ, որոնք անցկացնում են հիմնականում մայրաքաղաքից ժամանած երգիչ-երգչուհիները, արվեստի ներկայացուցիչները։

Մասնավորապես՝ օգոստոսի 19-ին ջերմուկցիներն ու քաղաքի հյուրերը կվայելեն Սոնա Ռուբենյանի ու Գարիկ Պապոյանի կենդանի հնչողությամբ անզուգական կատարումները։

1.png (1.21 MB)

«Ջերմուկի զարգացման կենտրոն» ՀԿ-ի նախաձեռնությամբ, Էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի ու Ջերմուկի քաղաքապետարանի աջակցությամբ իրականացվող ծրագիրը մի նպատակ ունի՝ ավելի հետաքրքիր ու բովանդակալից դարձնել ոչ միայն ջերմուկցիների, այլ նաև քաղաքի բազմազգ հյուրերի առօրյան, ավելի մոտիկից ծանոթացնել հայկական մշակույթին։

GEV_6150.JPG (650 KB)

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում «Ջերմուկի զարգացման կենտրոն» ՀԿ-ի նախագահ Վազգեն Գալստյանը նշում է, որ այս տարվա մշակութային ծրագրի բացառիկությունը պայմանավորված է նոր ֆորմատով ու բովանդակությամբ՝ մշակութային միջոցառումները ոչ թե կարճաժամկետ են` 1-2 օր, այլ կտևեն մի ամբողջ ամիս։

Ծրագիրը չի շրջանցել երեխաներին՝ նրանց համար անցկացվում են կավագործության ու նկարչության վարպետաց դասեր։

GEV_6125.JPG (832 KB)

«Ծրագրի շրջանակներում Հայաստանի ազգային արխիվի հետ համատեղ նախատեսում ենք իրականացնել քաղաքի արխիվային նյութերի, հատակագծերի, լուսանկարների բացառիկ ցուցադրություն»,-ասում է ծրագրի ղեկավար Վազգեն Գալստյանը։

GEV_6127.JPG (818 KB)

Առողջարանային քաղաքի մշակութային միջոցառումները կամփոփվեն օգոստոսի 27-ին։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում