Թրամփին մեղադրել են Ջորջիա նահանգում ընտրությունների արդյունքները տապալելու փորձի մեջ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ Ջորջիա նահանգում երկրի նախկին նախագահ Դոնալդ Թրամփին մեղադրել են 2020 թ.-ի ընտրությունների արդյունքները տապալելու փորձերի մեջ: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով BBC-ի հրապարակումը:

Թրամփի հետ միասին մեղադրանք է առաջադրվել ևս 18 հոգու, այդ թվում՝ նրա փաստաբաններին, ինչպես նաև Սպիտակ տան աշխատակազմի նախկին ղեկավարին: Մեղադրական փաստաթուղթը բաղկացած է 41 կետից, որոնք ներառում են կեղծ հայտարարություններ և գրություններ, կեղծիք, կեղծ փաստաթղթերի ներկայացում, վկաների վրա ներգործություն, դավադրություն պետությանը խաբելու նպատակով, գողություն և սուտ վկայություն և այլն:

Այս տարի Սպիտակ տան նախկին ղեկավարին քրեական մեղադրանք է առաջադրվում արդեն չորրորդ անգամ: Թրամփը հերքում է իր հանդեպ բոլոր մեղադրանքները:

Դոնալդ Թրամփն առաջադրել է իր թեկնածությունը Հանրապետական կուսակցությունից նախագահական ընտրարշվին մասնակցելու համար: Ըստ նախկին նախագահի՝ իր հանդեպ մեղադրանքները քաղաքական ենթատեքստ ունեն:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր «Արմենպրես»-ը, օգոստոսի սկզբին Թրամփին մեղադրանք է առաջադրվել 2020 թ.-ի նախագահական ընտրությունների արդյունքները չեղյալ հայտարարելու փորձի առնչությամբ: Իսկ սրան նախորդող մյուս երկու գործերի շրջանակներում Թրամփին մեղադրում են գաղտնի փաստաթղթերի հետ վարվելու կանոնների խախտման և պոռնո աստղ Սթորմի Դենիելսին լռեցնելու նպատակով նրան վճարելու և դրա պատճառով գործարար հաշվետվությունները կեղծելու մեջ։

Հայերեն

Չեռնոգորիայի պաշտպանության նախարարն անվանական եղևնի է տնկել ՀՀ ՊՆ վարչական համալիրում

Կոնգոյում էբոլայով հիվանդության դեպքերը գերազանցել են 11700-ը

Հայաստանը հավաստիացրել է, որ Իրանի սահմանին մոտ ռազմական կամ անվտանգության ուժեր չեն տեղակայվի. Էսմայիլ Բաղային՝ ԹՐԻՓՓ-ի մասին

Հույս ունեմ, որ շատ մոտ ապագայում այս ծրագիրն արդեն իրականություն կդառնա․ Սյունիքի մարզպետը՝ ԹՐԻՓՓ-ի մեկնարկի մասին

Արամ Ասատրյանի մասին ֆիլմի նկարահանումները մոտենում են ավարտին․ այն կինոթատրոններում կլինի փետրվարի 4-ից

Ժաննա Անդրեասյանի գլխավորությամբ ԿԳՄՍ նախարարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն

Գնացքի վագոն է կողաշրջվել․ Փրկարար ծառայության կողմից սահմանվել է հերթապահություն

ԱՄՆ նախագահն ուղերձ է հղել ԹՐԻՓՓ նախագծի մեկնարկի առթիվ

Հայաստանի և Չեռնոգորիայի պաշտպանության նախարարներն առանձնազրույց են ունեցել

Իրանի ԱԳ նախարարության խոսնակը հայտնել է, որ Պակիստանն ու Կատարը շարունակում են միջնորդական ջանքերը