ՀՀ ԱԳ փոխնախարարը և ԱՄՆ Սենատի պատվիրակությունն անդրադարձել են տարածաշրջանում խաղաղություն հաստատելու հայկական կողմի քայլերին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն օգոստոսի 9-ին ընդունել է ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի աշխատակազմի տնօրեն Դեմյան Մերֆիին ու քաղաքականության տնօրեն Սառա Արքինին, որոնք Հայաստանում են գտնվում հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենեդեսի հանձնարարությամբ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, հանդիպման ընթացքում քննարկվել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում օրեցօր սրվող հումանիտար ճգնաժամը: Ընդգծվել է Լաչինի միջանցքի արգելափակման անհապաղ վերացման անհրաժեշտությունը` Արդարադատության միջազգային դատարանի փետրվարի 22-ի և հուլիսի 6-ի որոշումների համաձայն:

Ըստ աղբյուրի՝ Պարույր Հովհաննիսյանը շեշտել է միջազգային գործընկերների կողմից հստակ քայլեր ձեռնարկելու անհրաժեշտությունը՝ կանխելու համար Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից էթնիկ զտմանն ուղղված գործողությունները։

Անդրադարձ է կատարվել տարածաշրջանում անվտանգություն, կայունություն ու խաղաղություն հաստատելու նպատակով հայկական կողմի կատարած քայլերին:

Նշվում է, որ կողմերը քննարկել են նաև ընդհանուր արժեքների վրա հիմնված հայ-ամերիկյան հարաբերությունների շարունակական ընդլայնմանը, խորացմանն ու զարգացմանը վերաբերող հարցեր:

Հայերեն

Երևանի Աղի լճի հարակից տարածքը կբարեկարգվի․ նախատեսվում է կառուցել սպորտային հրապարակ

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 13-րդ հողատարածքը

«Լամբադա» կամրջի հիմնանորոգումը նախատեսվում է ավարտել դեկտեմբերի 28-ին, երթևեկելի հատվածը՝ նոյեմբերի 1-ին

Սիբիրում արջի հարձակման հետևանքով մեկ ամսում հինգերորդ մարդն է զոհվել

Իսրայելի մշակույթի նախարարը սպառնում է Գազայի մասին ֆիլմի պատճառով իսրայելցի կինոգործիչներին զրկել քաղաքացիությունից

Ծավ բնակավայրի խմելու ջրում սնդիկի պարունակության գերազանցում է արձանագրվել․ ՀՎԿԱԿ

ԱԺ-ում քննարկվում է կառավարության անդամի երդման տեքստի վերախմբագրման հարցը

Վահրամաբերդում հիմնանորոգվել է երկու փողոց

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող 10-րդ հողամասը վերադարձվեց համայնքի տիրապետմանը

Ինդոնեզիայում փրկարարները լաստանավի վթարից հետո փնտրում են 130 կորած անձանց