Այժմ միջազգային ջանքերը համապատասխան գործիքներով պետք է ուղղվեն Լաչինի միջանցքի վերաբացմանը․ ՀՀ ԱԳՆ խոսնակ

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Անի Բադալյանն ընդգծել է, որ, ի թիվս այլոց, Հայաստանը գնահատում է Եվրոպական խորհրդարանի ընդունած թիրախային հայտարարությունները, որն ավելի ուժեղացավ Լեռնային Ղարաբաղի շրջափակման և Ադրբեջանի կողմից Արդարադատության միջազգային դատարանի որոշման խախտման արդյունքում։

«Այժմ միջազգային ջանքերը համապատասխան գործիքներով պետք է ուղղվեն Լաչինի միջանցքի վերաբացմանը»,- X-ի (նախկինում՝ Twitter) իր միկրոբլոգում գրել է ԱԳՆ խոսնակը՝ տեղադրելով եվրոպական տարբեր կառույցների հայտարարությունների հատվածներ։

Ադրբեջանն անցած տարվա դեկտեմբերից արգելափակել է Արցախը Հայաստանի հետ կապող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը։ Սկզբնական շրջանում միջանցքն արգելափակել էին այսպես կոչված բնապահպաններ՝ բնապահպանական կեղծ հիմնավորումներով և պահանջներով, իսկ միջանցքի երթուղին փոխելուց հետո Ադրբեջանն ապօրինի անցակետ տեղադրեց միջանցքում՝ խոչընդոտներ հարուցելով ազատ տեղաշարժի համար։ Սկզբնական շրջանում միջանցքով որոշակի տեղաշարժ, այնուամենայնիվ կար, ՌԴ խաղաղապահ զորակազմի միջնորդությամբ սահմանափակ քանակով մարդասիրական բեռ մտնում էր Լեռնային Ղարաբաղ, նաև Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջոցով բուժման կարիք ունեցող անձինք տեղափոխվում էին Հայաստան և հակառակ ուղղությամբ։ Հունիսի 15-ից Ադրբեջանն ամբողջությամբ արգելափակել է Լաչինի միջանցքը։ Հունիսի 15-ից ոչ մի կիլոգրամ սնունդ Արցախ չի մտել։

Հայաստանի կառավարությունը հուլիսի 26-ին հումանիտար օգնություն է ուղարկել Լեռնային Ղարաբաղ՝ 21 բեռնատար ավտոմեքենաներով: Հումանիտար օգնությունը հուլիսի 26-ին հասել է Լաչինի միջանցքի մուտքի հատված: Հայաստանը խնդրել է, որ ԼՂ-ում տեղակայված ՌԴ խաղաղապահ զորախմբի ներկայացուցիչներն ընդունեն բեռն ու տեղափոխեն ԼՂ, որտեղ Լաչինի միջանցքի շուրջ 8 ամիս ապօրինի արգելափակված լինելու հետևանքով հումանիտար ճգնաժամ է հաստատված: Բեռնատարներով Հայաստանից Լեռնային Ղարաբաղ է ուղարկվում մակարոնեղեն, շաքարավազ, բուսական յուղ, կաթի փոշի, աղ, մանկական կեր, դեղորայք: Ադրբեջանը մինչ այս պահը խոչընդոտում է մարդասիրական օգնությամբ բեռնատարների մուտքը Լեռնային Ղարաբաղ։

Հայերեն العربية English Русский Türkçe

Կառավարությունը 7.5 մլն դրամով կավելացնի ՄԻՊ աշխատակազմի՝ կանխարգելման ազգային մեխանիզմի կարողությունների զարգացմանն ուղղվող միջոցները

Կառավարությունը նոր երաշխիքներ է սահմանում սահմանամերձ բնակավայրերում տուն կառուցող ընտանիքների համար

Իտալիան երկրից արտաքսում է ՌԴ դեսպանատան երկու ռազմական կցորդի

Իրանի ԱԳՆ-ն «ռազմական հանցագործություն» է որակել ԱՄՆ-ի վերջին հարձակումները երկրի վրա

Մարզական համալիրներից մեկում ՊԵԿ-ը բացահայտել է 2.6 մլրդ դրամի թաքցված շրջանառություն. նախաձեռնվել է քրեական վարույթ

Նոր Սահմանադրության ընդունումը մեր նախընտրական պարտավորություններից է. Փաշինյան

ՀՀ վարչապետն իր նախընտրական խոստումներն ամբողջովին կատարած չի համարում

Արեգնազ Մանուկյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան

Կոնգոյում էբոլայից մահացածների թիվը հասել է 600-ի

ՀՀ ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը չի շարունակի պաշտոնավարումը նոր կառավարության կազմում