ԱՄՆ-ում Մեծ կիրճի մոտ զբոսաշրջային ավտոբուս է շրջվել

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ԱՄՆ Արիզոնայի նահանգում Մեծ կիրճի մերձակայքում ավտոբուս է շրջվել, որի հետևանքով 1 մարդ մահացել է, շուրջ 50 մարդ՝ վիրավորվել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն են տարածել տեղի արտակարգ ծառայությունները։

Միջադեպը տեղի է ունեցել տեղի ժամանակով առավոտյան ժամը 9։50-ին, Գրանդ Կանյոն Ուեսթ տեղանքում, որտեղ գտնվում է նաև կիրճի վրա կախված դիտահրապարակ։

Ընդհանուր առմամբ, ըստ հաղորդագրության, վթարի մեջ ներգրավված է եղել 57 մարդ։ 8 մարդու ուղղաթիռով տեղափոխել են մոտակա հիվանդանոցներ։ Այն վիրավորները, որոնց վիճակը ծայրահեղ չի եղել, հիվանդանոցներ են տեղափոխվել ցամաքային տրանսպորտով։

Իրավապահները հետաքննություն են սկսել։

Ըստ ամերիկյան մի շարք լրատվամիջոցների, որոնք վկայակոչում են զբոսաշրջային ընկերության խոսնակին, Գրանդ Կանյոն Ուեսթի ավտոկայանատեղիում զբոսաշրջային ավտոբուսը բախվել է մեկ այլ այցելուի անձնական մեքենային։

Հայերեն

Երևանի Աղի լճի հարակից տարածքը կբարեկարգվի․ նախատեսվում է կառուցել սպորտային հրապարակ

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 13-րդ հողատարածքը

«Լամբադա» կամրջի հիմնանորոգումը նախատեսվում է ավարտել դեկտեմբերի 28-ին, երթևեկելի հատվածը՝ նոյեմբերի 1-ին

Սիբիրում արջի հարձակման հետևանքով մեկ ամսում հինգերորդ մարդն է զոհվել

Իսրայելի մշակույթի նախարարը սպառնում է Գազայի մասին ֆիլմի պատճառով իսրայելցի կինոգործիչներին զրկել քաղաքացիությունից

Ծավ բնակավայրի խմելու ջրում սնդիկի պարունակության գերազանցում է արձանագրվել․ ՀՎԿԱԿ

ԱԺ-ում քննարկվում է կառավարության անդամի երդման տեքստի վերախմբագրման հարցը

Վահրամաբերդում հիմնանորոգվել է երկու փողոց

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող 10-րդ հողամասը վերադարձվեց համայնքի տիրապետմանը

Ինդոնեզիայում փրկարարները լաստանավի վթարից հետո փնտրում են 130 կորած անձանց