Վրաստանը մեկ տարում շուրջ 1 մլրդ դոլար կկորցնի առանց ռուս զբոսաշրջիկների. Կոբախիձե

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 1 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի տնտեսությունը տարեկան մինչև մեկ միլիարդ դոլար կկորցնի Ռուսաստանից զբոսաշրջիկների մուտքի լիակատար արգելքի դեպքում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է երկրում իշխող «Վրացական երազանք» կուսակցության ղեկավար Իրակլի Կոբախիձեն։

«Դուք տեսե՞լ եք հայտարարություններն այն մասին, որ ռուս զբոսաշրջիկներն ընդհանրապես չպետք է ժամանեն այստեղ։ Չգիտեմ՝ որևէ մեկը համաձա՞յն է սրա հետ: Վստահ եմ՝ ոչ ոք համաձայն չէ սրա հետ։ Օրինակ՝ եթե ռուս զբոսաշրջիկները չգան Վրաստան, ապա մեկ տարում երկիրը կկորցնի շուրջ 1 միլիարդ դոլար, երբ մեր տնտեսությունը կազմում է 30 միլիարդ դոլար: Դա նշանակում է, որ կկորցնենք 20-30 հազար աշխատատեղ», - Կոբախիձեի խոսքերն է մեջբերում Sputnik գործակալության վրացական ծառայությունը։

Հուլիսի 27-ին վրացական ընդդիմությունն ակցիա էր կազմակերպել Բաթումիի նավահանգստի մերձակայքում՝ դժգոհություն հայտնելով ռուսաստանցիների տեղափոխող Astoria Grande նավի մուտքից։ Astoria Grande-ն երկրորդ անգամ Բաթումիի նավահանգիստ էր մուտք գործել հուլիսի 31-ին: Այս անգամ ևս ցույց էր կազմակերպվել:

Ընդդիմությունը նավի մուտքը համարում է միջազգային պատժամիջոցների շրջանցում, թեև իշխանությունները հայտարարել են, որ նավը, որն ընթանում է Պալաուի դրոշի ներքո, սահմանափակումների ենթակա չէ։ Sputnik-ը նշում է, որ Վրաստանի իշխանությունները տեղի ունեցած միջադեպերն անվանում են ընդդիմադիրների կողմից մտածված սադրանք:

Հայերեն

Եվրոպական խորհրդարանի պատգամավորները Euronews-ի գագաթնաժողովում քննարկել են ԵՄ ընդլայնման հարցը

ՉԺՀ-ն խոստացել է ԵՄ-ի նկատմամբ կիրառել հայելային միջոցներ, եթե իր ապրանքների մուտքը եվրոպական շուկա սահմանափակվի

Գուրգեն Արսենյանը պարգևատրվել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության «Փոխգործակցության համար» կրծքանշանով

Լիոնում մոտ 55 000 մարդ մասնակցել է երթի. ոստիկանությունը կիրառել է արցունքաբեր գազ

Մեկնարկել է գեղանկարչական ստեղծագործությունների վերականգնման առաջին ուսումնական-վերականգնողական աշխատարանը

Ինժեներական քաղաքում տեղի ունեցավ Քամ Ղաֆֆարիանին նվիրված աստղի բացման հանդիսավոր արարողությունը

Դմիտրիևը կեղծ է անվանել ռուսական դիզելով լցանավերի երթուղու փոփոխության մասին լուրերը

Ակադեմիական քաղաքում 2027-ին նախատեսվում է սկսել 3600 ուսանողի համար կացարանների կառուցումը

Ձկնաբուծարանների կողմից ապօրինի ջրօգտագործման վերաբերյալ քրեական վարույթով վերականգնվել է 18.5 մլն դրամի վնասը

Եվրոպայում ռումբի մասին ահազանգերն ազդել են բազմաթիվ չվերթերի վրա