ՀՀ ԱԳ նախարարի և Իրանի նախագահի ուշադրության կենտրոնում են եղել տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցերը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թեհրանում հուլիսի 24-ին Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Էբրահիմ Ռայիսին ընդունել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, գոհունակությամբ արձանագրվել է, որ երկու բարեկամ և հարևան երկրների միջև ձևավորվել է բարձր մակարդակի քաղաքական երկխոսություն՝ հիմնված փոխադարձ հարգանքի և երկու ժողովուրդների հազարամյա եղբայրության վրա:

Ըստ աղբյուրի՝ հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-իրանական բազմոլորտ համագործակցությանն առնչվող հարցեր: Մտքեր են փոխանակվել երկկողմ հավակնոտ օրակարգը կյանքի կոչելու, բարձր մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքի շուրջ: Այս համատեքստում մասնավորապես ընդգծվել է երկու երկրների միջև առևտրատնտեսական, էներգետիկ և տրանսպորտային ոլորտներում ընթացիկ ու նախանշված համատեղ նախագծերի իրականացման կարևորությունը:

«Ի շարունակություն ԱԳ նախարարների մակարդակով նույն օրը կայացած քննարկման, Արարատ Միրզոյանի և Էբրահիմ Ռայիսիի ուշադրության կենտրոնում ևս եղել են տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցերը: Նախարար Միրզոյանը Իրանի նախագահին է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումները, ինչպես նաև վերահաստատել Հարավային Կովկասում տևական խաղաղության հաստատման վերաբերյալ հայկական կողմի տեսլականը: Ընդգծվել է ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառման միջոցով խնդիրների լուծման, առավելապաշտական և թշնամական հռետորաբանության բացառման անհրաժեշտությունը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ, անդրադառնալով Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում սրվող հումանիտար ճգնաժամին, Արարատ Միրզոյանը շեշտել է արգելափակման անհապաղ վերացման և Ադրբեջանի կողմից ԼՂ բնակչության էթնիկ զտումը կանխելու հրամայականը:

Հայերեն العربية English Français Русский Türkçe

ԵՄ-ի հետ Հայաստանի մերձեցումը որոշակի մտավախություններ է առաջացրել ՌԴ-ում, բայց դրա խորքային պատճառն այլ է. Փաշինյան

Մակրոնը հյուընկելել է Սաուդյան Արաբիայի թագաժառանգին

Մոսկվան պատրաստ է միջնորդել Իրանի շուրջ հակամարտության կարգավորման հարցում. ՌԴ ԱԳՆ

Փաշինյանը պարզաբանել է, թե ինչու է ժամանակին արել «Արցախը Հայաստան է, և վերջ» հայտարարությունը

Արամ Բարսեղյանը նշանակվել է Team Telecom Armenia-ի գլխավոր տնօրեն. Հայկ Եսայանը կղեկավարի Team ընկերությունների խումբը

Նոր Զելանդիան կներկայացնի մինչև 16 տարեկան երեխաների կողմից սոցցանցերից օգտվելն արգելող օրինագիծ

ՌԴ գործընկերներին խնդրում ենք ճկունություն ցուցաբերել և ՀՀ երկաթուղու կոնցեսիայի իրավունքը վաճառել ընդունելի երրորդ երկրի․ Փաշինյան

ԱՄՆ-ն Կուբա է արտաքսել 127 միգրանտի

Նիկոլ Փաշինյանը բացահայտել է Սամվել Կարապետյանի «գաղտնի պլանը»

Ըմբշամարտի աշխարհի մինչև 20 տարեկանների առաջնության ամփոփում