Տնտեսություն

Ֆինանսների նախարարն ԱԶԲ հայաստանյան գրասենյակի նորանշանակ ղեկավարի հետ հանդիպմանը ծրագրերի ավելացման հույս է հայտնել

2 րոպեի ընթերցում

Ֆինանսների նախարարն ԱԶԲ հայաստանյան գրասենյակի նորանշանակ ղեկավարի հետ հանդիպմանը ծրագրերի ավելացման հույս է հայտնել

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը հուլիսի 24-ին ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) հայաստանյան գրասենյակի տնօրեն Պաոլո Սպանտիգատիին, ով ավարտում է պաշտոնավարումը և գրասենյակի նորանշանակ տնօրեն Դոնալդ Լամբերթին:

Ինչպես«Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ֆինանսների նախարարությունից, շնորհակալություն հայտնելով Հայաստանում ծավալած արդյունավետ գործունեության և սերտ համագործակցության համար՝ Վահե Հովհաննիսյանը հաջողություններ է մաղթել Պաոլո Սպանտիգատիին իր հետագա նախաձեռնություններում:

Նախարար Հովհաննիսյանը շնորհավորել է Դոնալդ Լամբերթին ԱԶԲ հայաստանյան գրասենյակի տնօրենի պաշտոնում նշանակման կապակցությամբ և վստահություն է հայտնել ԱԶԲ հետ հաստատված արդյունավետ փոխգործակցության շարունակականության վերաբերյալ: Նախարարը նաև հույս է հայտնել, որ ԱԶԲ-ի հետ տարբեր ուղղություններով իրականացվելիք ծրագրերի թիվը կընդլայնվի:

Ըստ աղբյուրի՝ Դոնալդ Լամբերթը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, վերահաստատել է ԱԶԲ հանձնառությունը՝ երկկողմ համագործակցության ամրապնդման և խորացման վերաբերյալ:

Հանդիպման ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել ԱԶԲ հետ իրականացվող ընթացիկ ծրագրերի, ինչպես նաև անդրադարձել դրանց իրականացման արդյունավետության բարձրացման վերաբերյալ հարցերին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում