ՀՀ և ԳԴՀ ԱԳՆ-ները քաղաքական խորհրդակցություններ են անցկացրել. ընդգծվել է հարաբերությունների աննախադեպ ակտիվացումը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում հուլիսի 17-ին տեղի են ունեցել Հայաստանի և Գերմանիայի արտաքին գործերի նախարարությունների միջև հերթական քաղաքական խորհրդակցությունները: Հայկական կողմից խորհրդակցությունները վարում էր ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը, գերմանական կողմից՝ ԳԴՀ ԱԳՆ Արևելյան Եվրոպայի, Կովկասի և Միջին Ասիայի հարցերով քաղաքական տնօրեն Մաթիաս Լյութենբերգը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, խորհրդակցությունների ընթացքում կողմերն ընդգծել են ընթացիկ տարում Հայաստանի և Գերմանիայի միջև հարաբերությունների աննախադեպ ակտիվացումը՝ հաշվի առնելով երկկողմ բարձրաստիճան այցերը և տարբեր ոլորտներում համագործակցության ընդլայնումը:

«Քննարկվել է հարաբերությունների հետևողական զարգացումը ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարթակներում: Հատուկ կարևորվել է քաղաքական, տնտեսական, կրթական, մշակութային, միջխորհրդարանական և ապակենտրոնացված ոլորտներում փոխգործակցությունը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ նախարարի տեղակալն անդրադարձ է կատարել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտանգության հարցերին, ընդգծել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման վերացման և ուժի կիրառման սպառնալիքի բացառման անհրաժեշտությունը:

Նշվում է, որ Մաթիաս Լյութենբերգին ներկայացվել է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացը, տարածաշրջանում անվտանգային իրավիճակը և խաղաղության հաստատման ուղղությամբ Հայաստանի ջանքերը։

Հայերեն Français Русский Türkçe

ԵՄ-ի հետ Հայաստանի մերձեցումը որոշակի մտավախություններ է առաջացրել ՌԴ-ում, բայց դրա խորքային պատճառն այլ է. Փաշինյան

Մակրոնը հյուընկելել է Սաուդյան Արաբիայի թագաժառանգին

Մոսկվան պատրաստ է միջնորդել Իրանի շուրջ հակամարտության կարգավորման հարցում. ՌԴ ԱԳՆ

Փաշինյանը պարզաբանել է, թե ինչու է ժամանակին արել «Արցախը Հայաստան է, և վերջ» հայտարարությունը

Արամ Բարսեղյանը նշանակվել է Team Telecom Armenia-ի գլխավոր տնօրեն. Հայկ Եսայանը կղեկավարի Team ընկերությունների խումբը

Նոր Զելանդիան կներկայացնի մինչև 16 տարեկան երեխաների կողմից սոցցանցերից օգտվելն արգելող օրինագիծ

ՌԴ գործընկերներին խնդրում ենք ճկունություն ցուցաբերել և ՀՀ երկաթուղու կոնցեսիայի իրավունքը վաճառել ընդունելի երրորդ երկրի․ Փաշինյան

ԱՄՆ-ն Կուբա է արտաքսել 127 միգրանտի

Նիկոլ Փաշինյանը բացահայտել է Սամվել Կարապետյանի «գաղտնի պլանը»

Ըմբշամարտի աշխարհի մինչև 20 տարեկանների առաջնության ամփոփում