Չինաստանն արձակել է մեթանային վառելիքով աշխատող աշխարհում առաջին ուղեծրային հրթիռը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Չինաստանի Landspace ընկերությունը հաջողությամբ արձակել է մեթանային վառելիքով աշխատող աշխարհում առաջին ուղեծրային Zhuque-2 հրթիռը: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ընկերության տարածած հաղորդագրությունը։

Ըստ Landspace-ի հայտարարության՝ արձակումը տեղի է ունեցել Պեկինի ժամանակով հուլիսի 12-ի առավոտյան ժամը 9։00-ին՝ համաձայն ընթացակարգերի, և լիովին հաջողվել է։

Սա Zhuque-2 հրթիռի երկրորդ արձակումն էր 2022 թ․ դեկտեմբերին դրա ձախողված առաջին թռիչքից հետո: Միջին չափի այս հրթիռը կարող է տեղափոխել մինչև 6 տոննա բեռ 200 կմ բարձրության վրա՝ դեպի Երկրի ցածր ուղեծիր և մինչև 4 տոննա բեռ՝ 500 կմ բարձրության վրա՝ դեպի Արևասինքրոն ուղեծիր։

Ընկերությունը հավելում է, որ մեթանը չի աղտոտում շրջակա միջավայրը, իսկ մեթանային վառելիքով աշխատող շարժիչի արժեքը 50-90 %-ով ավելի պակաս է չինական այլ նմանատիպ հրթիռային շարժիչների համեմատությամբ։

Հայերեն Русский

Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն

Սպիտակ տունը հայտարարել է, որ ընտրություններից հետո մտադիր չէ փոխել տնտեսական քաղաքականությունը

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է

Մարսի կորուսյալ աշխարհը, մոլորակների էվոլյուցիան ու տիեզերքում կյանքի որոնումները. հարցազրույց մոլորակագետ Բեթանի Էլմանի հետ

Ալեն Սիմոնյանը մասնակցել է «Խաղաղություն եւ անվտանգություն․ տարածաշրջանային փոխակերպվող իրողությունները» խորագրով քննարկմանը

Գևորգ Պապոյանն այցելել է «Hexa Machinery» մեքենաշինական գործարան՝ գործունեությանն ու առաջիկա ծրագրերին ծանոթանալու նպատակով

Կայացել է Հայաստանի և Վրաստանի պետական սահմանների սահմանագծման և սահմանազատման հարցերով հանձնաժողովների հանդիպումը

Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը

Կայացել է Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը

«Խաչքարերին նոր կյանք» ծրագիրը շարունակվում է Լոռու, Վայոց Ձորի և Արարատի մարզերում