Երևանի Դավիթ Բեկի փողոցում բեռնատարը վնասել է լուսացույցի լարերը

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը hունիսի 30-ին, ժամը 11։25-ին տեղեկություն է ստացել, որ Երևանի Դավիթ Բեկի փողոցում գտնվող՝ ՀՀ ՆԳՆ ոստիկանության հաշվառման-քննական բաժնի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բեռնատարը վնասել է լուսացույցի լարերը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ։

Ըստ աղբյուրի՝ պարզվել է, որ DAS մակնիշի բեռնատարը (վարորդ՝ Ն․ Խ․, ծնված 1976 թ․) վնասել է լուսացույցի լարերը, երկաթե սյունը (մոտ 5 մ) թեքվել է, լուսացույցի լարերը պոկվել և ընկել են ճանապարհի երթևեկելի հատված։

Նշվում է, որ փրկարարներն ապամոնտաժել են սյունը և իրականացրել հերթապահություն՝ մինչ էլեկտրական ցանցի և քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչության աշխատակիցների մոտենալը։

Հայերեն

ԵԱՏՄ, ԵՄ և հանրաքվե. Ի՞նչ են քննարկել Փաշինյանն ու Պուտինը

Մենք շահագրգռված ենք Ռուսաստանի հետ մեր հարաբերությունների հետագա զարգացմամբ ու խորացմամբ. Փաշինյանը` Պուտինի հետ հանդիպմանը

Պայմանավորվեցինք անկեղծ և կառուցողական խոսակցությունը շարունակել Մոսկվա կատարելիք իմ առաջիկա այցի ընթացքում. Փաշինյանը` Պուտինի հետ հանդիպման մասին

Գերմանիան Ռուսաստանին մեղադրել է Լայպցիգի օդանավակայանում դիվերսիա իրականացնելու փորձի մեջ

Բիշքեկում ընթանում է Փաշինյան-Պուտին հանդիպումը

Գերմանիայի խոշորագույն ջերմաէլեկտրակայաններից մեկի մոտ պայթուցիկ նյութեր են հայտնաբերվել

Ռուսաստանի կողմից աճող սպառնալիքի պայմաններում պաշտպանությունն ամրապնդելու նպատակով ԵՄ-ն համախմբում է առաջատար փորձագետներին

Կառլեն Հովհաննիսյանը տեղափոխվում է ռուսական «Ակրոն»

Քաղաքաշինության կոմիտեի նախագահն ու ԲՏԱ և ԱԲ փոխնախարարը կարևորել են նորարարական ծրագրերի իրականացման գործում ջանքերի մեկտեղումը

Երևանում կանցկացվի հայ-թուրքական գործարար համաժողով և Armenia Expo 2026-ը