Պաշտոնական

ՀՀ ԱԺ-ում դեսպանի հետ քննարկվել են Հայաստան-ԱՄՆ միջխորհրդարանական հարաբերությունների խորացման հեռանկարներն ու ծրագրերը

1 րոպեի ընթերցում

ՀՀ ԱԺ-ում դեսպանի հետ քննարկվել են Հայաստան-ԱՄՆ միջխորհրդարանական հարաբերությունների խորացման հեռանկարներն ու ծրագրերը

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը հունիսի 27-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգեւ լիազոր դեսպան Քրիստինա Քվինին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Ազգային ժողովից, կողմերը քննարկել են Հայաստան-ԱՄՆ միջխորհրդարանական հարաբերությունների հետագա խորացման հեռանկարներն ու ծրագրերը:

«Կարեւորվել է ՀՀ խորհրդարանիեւ ԱՄՆ Կոնգրեսի առանցքային դերը Հայաստան-ԱՄՆ ռազմավարական երկխոսության հարցում:

Հայկ Կոնջորյանը կարեւորել է ԱՄՆ ներգրավվածությունը խաղաղության գործընթացում՝ հույս հայտնելով, որ Վաշինգտոնում այսօր կայանալիք բանակցություններում կարձանագրվի առաջընթաց»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ դեսպան Քրիստինա Քվինը շեշտել է, որ Միացյալ Նահանգները մեծապես շահագրգռված է Հայաստանիեւ Ադրբեջանի միջեւ խաղաղության հաստատմամբ, ինչի վկայությունն ԱՄՆ ակտիվ ներգրավվածությունն է բանակցային գործընթացին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում