«Հայաստան» հիմնադրամը Արցախում իրականարել է շուրջ 15 միլիարդ դրամի ծրագիր

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ «Հայաստան» համահայկական հիմնադրամը 2022 թվականին ընդհանուր առմամբ իրականացրել է 17 միլիարդ 600 միլիոն դրամի ավելի քան 40 լայնածավալ ծրագիր։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի 33-րդ նիստին այս մասին ասաց հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանը` ներկայացնելով հիմնադրամի տարեկան ֆինանսական հաշվետվությունը։

Նրա խոսքով՝ 2022 թվականին հայրենիքի առջև ծառացած մարտահրավերները և դրանց հաղթահարումը տեղավորվում էին 2020 թվավականի 44-օրյա պատերազմին հաջորդած իրողությունների շրջանակներում։

«2022 թվականի մեկնարկը «Հայաստան» համայկական հիմնադրամը նշանավորեց հայրենիքի սահմանապահ համայնքներում կենսունակություն հաղորդելով, ինչը թույլ է տալիս սահմանին բնակվող հազարավոր մարդկանց ապրել ու արարել իրենց հայրենի բնակավայրերում»,- ասաց Արշամյանը։

Նա նշեց, որ հիմնադրամն իր գործունեության թիրախում է պահում Հայաստանի համայնքներում առկա ամենակարևոր սոցիալական մարտահրավերները, որոնք խոչընդոտում են մարդկանց իրենց հայրենի բնակավայրերում արժանապատիվ ապրելուն։

«Կարծում ենք՝ սահմանային համայնքների զարգացումը պետք է մնա հիմնադրամի ու համայն հայության ուշադրության կենտրոնում և այս տարվա դրամահավաքները ևս պետք է լինեն 2022 թվականի հեռուստամարաթոնի տրամաբանության մեջ։ Դրանով հիմնադրամը կապահովի թե ծրագրային ճկունությունը, թե իր ուշադրության կենտրոնում կպահի Հայաստանի սահմանային համայնքները»,- նշեց Արշամյանը։

«Հայաստան» հիմնադրամի գործադիր տնօրենի խոսքով՝ ծրագրերի մի մասը երկարաժամկետ շարունակական ծրագրեր էին, ու դրանց մեծ մասն ավարտվել է, մյուսներն էլ 2023 թվականի ավարտին կհասցվեն։

«Հիմնադրամի բարեգործական ծրագրերն ուղղված են բնակարանաշինությանը (11.2 միլիարդ դրամ), առողջապահությանը (286 միլիոն դրամ), կրթությանը (525 միլիոն դրամ), ճանապարհաշինությանը (4.3 միլիարդ դրամ), վերականգնվող էներգիային (112 միլիոն դրամ), ջրամատակարարմանը (574 միլիոն դրամ), սոցիալական աջակցությանը (203.5 միլիոն դրամ), մշակութային ծրագրերին (123 միլիոն դրամ) և այլն։

Ընդ որում, միայն Արցախում իրականացվել է դրանից շուրջ 15 միլիարդ դրամի ծրագիր, այդ թվում՝ բնակարանաշինություն՝ 10,3 միլիարդ դրամ, ճանապարհաշինություն՝ 4,3 միլիարդ դրամ, ջրամատակարարման ծրագրեր՝ 360 միլիոն դրամ»,-ասաց Արշամյանը։

Հայերեն Русский

«Դասական Եվրատեսիլ 2026» մրցույթի հաղթող Միհալ Ստոչելը հորդորեց երբեք չհանձնվել

«Դասական Եվրատեսիլ 2026» մրցույթում հաղթեց Լեհաստանը. Հայաստանը զբաղեցրեց 3-րդ հորիզոնականը

Քննչական կոմիտեն քննության առարկա կդարձնի ենթադրաբար ՌԴ-ից հարկադրանքով Հայաստան տեղափոխվող մարդկանց անուններով  ցուցակը

Դատախազությունը Դավիթ Ղազինյանին անձեռնմխելիությունից և ազատությունից զրկելու միջնորդություններ է ներկայացրել ԿԸՀ

Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնել է «Ուժեղ Հայաստան» դաշինքի անդամների կողմից ընտրակաշառք տալու նոր դեպք բացահայտելու մասին

Երկրաշարժ Սպիտակ քաղաքից 11 կմ հարավ-արևելք․ էպիկենտրոնում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3 բալ

ԿԸՀ-ն ընտրողներին հորդորել է քվեարկության օրը կրել այնպիսի հագուստ, որի վրա չլինի ընտրություններում գրանցված քաղաքական ուժերին համադրելի թիվ

Ստեփանավանի տարածաշրջանում կարկուտ է տեղացել․ վնասվել են ավտոմեքենաներ, տների տանիքներ, ծառեր

ՄԻՊ խորհրդի նիստում քննարկվել են երեխաների անձնական տվյալների պաշտպանության և հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերը

Լավ հանդիպում ստացվեց, սակայն մեր լավագույն խաղը չէր. Եղիշե Մելիքյան