Պաշտոնական

Հակոբ Արշակյանն օտարերկրյա գործարարների հետ քննարկել է Հայաստանում նոր հյուրանոցային համալիրների, բնակելի թաղամասերի կառուցման հնարավորությունները

1 րոպեի ընթերցում

Հակոբ Արշակյանն օտարերկրյա գործարարների հետ քննարկել է Հայաստանում նոր հյուրանոցային համալիրների, բնակելի թաղամասերի կառուցման հնարավորությունները

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Ազգային ժողովի փոխնախագահ Հակոբ Արշակյանն ընդունել է հյուրանոցային և ավիացիայի ոլորտների օտարերկրյա խոշոր գործարարների՝ Sunrise Resorts and Cruises, SkyMax Holidays-ի հիմնադիր և նախագահ Հոսամ Էլ Շաերին, Skymax Holidays-ի գլխավոր տնօրեն Ամր Ազաբին եւ ISR Air ավիաընկերության տնօրեն Յոսի Յոսեֆին։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Հակոբ Արշակյանը։

Հանդիպման ժամանակ քննարկվել է Հայաստանում նոր հյուրանոցային համալիրների, բնակելի թաղամասերի եւ դրանց կից ենթակառուցվածքների կառուցման հնարավորությունները։ Այս համատեքստում հաշվի է առնվել Հայաստան այցելող զբոսաշրջիկների ու Հայաստան տեղափոխվող օտարերկրացիների ավելացող հոսքը։

Հյուրերը նշել են, որ Հայաստանում ներդրումներ կատարելու հարցում մեծ է Հայաստանի տնտեսական գրավչությունը։

Հանդիպմանը ներկա են եղել ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Ծովինար Վարդանյանը եւ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում