ԱՄՀ Պահուստային ծրագրի առաջին վերանայմամբ Հայաստանն հասանելի է դարձել 18.4 միլիոն հատուկ փոխառելիության իրավունք

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արժույթի միջազգային հիմնադրամի գործադիր խորհուրդը հունիսի 12-ին հաստաստել է ընթացիկ Պահուստային ծրագրի առաջին վերանայումը, որով Հայաստանի համար հասանելի է դարձել շուրջ 24.5 միլիոն ԱՄՆ դոլար ծավալով 18.4 միլիոն հատուկ փոխառելիության իրավունք: Ինչպես«Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ֆինանսների նախարարությունից, ԱՄՀ ներկայացուցիչների գնահատմամբ՝ ծրագիրն ընդհանուր առմամբ գտնվում է կայուն իրականացման փուլում, վերանայման պահի դրությամբ հարկաբյուջետային և դրամավարկային քանակական ցուցանիշների թիրախները պահպանվել են, և լավ առաջընթաց է գրանցվել կառուցվածքային բարեփոխումների իրագործման ուղղությամբ:

«ԱՄՀ փորձագետների կողմից բարձր է գնահատվել Հայաստանի 2022թ. տնտեսական կատարողականը՝ առանձնացնելով երկնիշ (12.6%) տնտեսական աճը՝ պայմանավորված սպառման և արտաքին պահանջարկի բարձր մակարդակով, ինչպես նաև կապիտալի և միգրանտների մեծ հոսքերով: Կարևորվել է նաև հարկաբյուջետային դիրքի բարելավումը. բյուջեի պակասուրդը նվազել է մինչև 2.1%, իսկ Կառավարության պարտք/ՀՆԱ հարաբերակցությանը մակարդակը՝ 14%-ային կետով՝ մինչև 46.7%, ինչը պայմանավորված էր պակասուրդի կրճատմամբ, անվանական բարձր տնտեսական աճով և ՀՀ դրամի արժևորմամբ»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ Հայաստանի՝ 2023թ. տնտեսական հեռանկարները ԱՄՀ-ի կողմից ևս դրական են գնահատվել՝ չնայած գլոբալ ու տարածաշրջանային ռիսկերի առկայությանը: Ակնկալվում է, որ ՀՆԱ-ի աճի տեմպը կդանդաղի, սակայն սպառման և ներդրումների բարձր մակարդակի պարագայում կպահպանվի 5.5%-ի մակարդակում: Ակնկալվում է նաև, որ գնաճը կկայունանա և կպահպանվի ԿԲ թիրախի սահմաններում:

Ըստ աղբյուրի՝ պահուստային ծրագիրն ունի կանխարգելիչ բնույթ և միտված է՝ ապահովելու կառուցվածքային բարեփոխումների իրականացման շարունակականությունը, աջակցելու մակրոտնտեսական, ֆինանսական և հարկաբյուջետային կայունության պահպանմանը:

Հայերեն English Français Русский

«Ոսկե գնդակ»-ին այս տարի արժանացան Հարի Քեյնն ու Ալեքսիա Պուտելյասը

Երևանում կայացել է Հայաստան-ԵՄ համատեղ աշխատանքային խմբի հինգերորդ հանդիպումը

E5 երկրների պաշտպանության նախարարները Փարիզում քննարկել են Ուկրաինային աջակցությունը

Նիդերլանդների ԱԳ նախարարը ժամանել է Հայաստան

ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալը կարևորել է գիտահեն լուծումների դերը քաղցրահամ ջրային էկոհամակարգերի պահպանության գործում

Եգիպտոսի խորհրդարանը հավանություն է տվել Սաուդյան Արաբիային ռազմական աջակցություն ցուցաբերելուն

Հայկական «Էլ Կլասիկո»-ում հաղթեց «Արարատ-Արմենիա»-ն

Ֆրանսիայի նախագահը սոցիալական ցանցերին մեղադրել է Ֆրանսիայում անկարգություններ խթանելու մեջ

Հայ նկարչուհի Սարկո Մենեի ստեղծագործություններն առաջին անգամ ներկայացվել են Հունաստանում

COP17-ի շրջանակում հայտարարվեց Գլոբալ բնապահպանական հիմնադրամի ընդհանուր ֆինանսավորումը 4.4 մլրդ դոլարի հասցնելու մասին