Երեք ավտոմեքենաների բախում Երևան-Սևան ավտոճանապարհին. չորս տուժած հոսպիտալացվել է

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնը hունիսի 6-ին, ժամը 13։22-ին ահազանգ է ստացել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. կա արգելափակված քաղաքացի, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը:

Ըստ աղբյուրի՝ պարզվել է, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 13-րդ կմ-ին բախվել են «Lexus» (վարորդ՝ Պ. Պ., ծնված 2002 թ.), «Opel Zafira» (վարորդ՝ Մ. Մ., ծնված 1993 թ.) և մեկ այլ «Opel Zafira» (վարորդ՝ Վ. Դ., ծնված 1984 թ.) մակնիշների ավտոմեքենաները։

Նշվում է, որ մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ ուղևորներ Հ. Խ.-ին (ծնված 1958 թ.) և Մ. Կ.-ին (ծնված 1990 թ.) տեղի ուժերով դուրս են բերել ավտոմեքենայից և հոսպիտալացրել Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են բավարար:

ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից հայտնում են, որ փրկարարները «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել ուղևոր Ա. Լ.-ին (ծնված 1969 թ.), իսկ մյուս «Opel Zafira»-ից՝ Ա. Պ.-ին (ծնված 1990 թ․) և մոտեցրել շտապօգնության մեքենային․ վերջիններս ևս հոսպիտալացվել են Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են բավարար:

Հայերեն

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան