Միջազգային

Կախովկայի ՀԷԿ-ի իրավիճակի վերաբերյալ ՄԱԿ-ի ԱԽ նիստը տեղի կունենա Երևանի ժամանակով 24:00-ին

1 րոպեի ընթերցում

Կախովկայի ՀԷԿ-ի իրավիճակի վերաբերյալ ՄԱԿ-ի ԱԽ նիստը տեղի կունենա Երևանի ժամանակով 24:00-ին

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կախովկայի ՀԷԿ-ում ավերածությունների հետ կապված իրավիճակի վերաբերյալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստը նախատեսված է տեղի ժամանակով 16:00-ին (Երևանի ժամանակով 24:00-ին): «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հունիսի 6-ին ՏԱՍՍ-ին հայտնել է համաշխարհային կազմակերպության աղբյուրը:

«Նիստը նախատեսված է ժամը 16:00-ին», - ասել Է գործակալության զրուցակիցը:

Ավելի վաղ ՄԱԿ-ի ԱԽ-ում նախագահողների մշտական ներկայացուցչությունում ԱՄԷ-ն հայտնել էր, որ խորհրդակցություններ են խնդրել և՛ Ռուսաստանը, և՛ Ուկրաինան: ՏԱՍՍ-ի տվյալներով՝ հավանական է, որ մեկ նիստ տեղի ունենա:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում