Վրաստանի Փոթիի նավահանգստում հայտնաբերվել է հերոինի մեծ խմբաքանակ, որը պետք է տեղափոխվեր Եվրոպա

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի մի քաղաքացի Վրաստան է ներմուծել մինչև 80 կգ հերոին. թմրանյութը հայտնաբերվել է Փոթի (Սամեգրելո-Զեմո Սվանեթի տարածաշրջան) քաղաքի նավահանգստում, բեռնատար ավտոմեքենայի պահոցում: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Sputnik գործակալության վրացական ծառայությունից, այս մասին հայտնել է Վրաստանի ՆԳ նախարարության քրեական ոստիկանության վարչության ղեկավար Թեյմուրազ Կուպատաձեն:

Հետաքննությունը պարզել է, որ մեղադրյալը՝ Իրանի 62-ամյա քաղաքացին, մտադրվել է առանձնապես խոշոր չափերով հերոինը Իրանից Եվրոպա տեղափոխել Հայաստանի և Վրաստանի տարածքով:

Մեքենայի խուզարկության ժամանակ կցորդիչի հետևի երկու դռներում տեղադրված հատուկ սարքում որպես իրեղեն ապացույց առգրավվել է հերոին թմրամիջոցի 315 փաթեթ՝ մինչև 80 կիլոգրամ քաշով։

Հետաքննությունը տարվում է Վրաստանի քրեական օրենսգրքի երկու հոդվածներով` «Թմրամիջոցների, դրանց համարժեք նյութերի անօրինական պատրաստում, արտադրություն, ձեռքբերում, պահում, տեղափոխում կամ իրացում», ինչպես նաև «Թմրամիջոցների, դրանց համարժեք նյութերի Վրաստան անօրինական ներմուծում, Վրաստանից արտահանում կամ տարանցմամբ միջազգային փոխադրում»:

Ձերբակալվածին սպառնում է մինչև 20 տարվա ազատազրկում կամ անժամկետ բանտարկություն։

Բեռնատարը, որը վարել է Իրանի քաղաքացին, նույնականացվել է ՄԱԿ-ի թմրամիջոցների և հանցավորության դեմ պայքարի վարչության և Համաշխարհային մաքսային կազմակերպության «Բեռնարկղերի վերահսկման ծրագրի» համատեղ նախագծի շրջանակներում։

Վրաստանի ՆԳՆ-ի, Գլխավոր դատախազության և Ֆինանսների նախարարության աշխատակիցների կողմից անցկացվել են օպերատիվ-քննչական համալիր միջոցառումներ։

Հայերեն

Պարտության պատճառը պարզ է` մրցակիցն ավելի լավն էր. «Արարատ-Արմենիա»-ի գլխավոր մարզիչ

«Արարատ-Արմենիա»-ն պարտությամբ մեկնարկեց Եվրոպայի լիգայում

Տավուշի բաժնի համայնքային ոստիկաններն ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել

Անտոնիու Գուտերեշը պատրաստ է եռակողմ հանդիպում անցկացնել Ուկրաինայի հարցով

Քյարքի անվան գործածմամբ չեզոքացրել եմ հնարավոր էսկալացիայի վերջին կետը. Փաշինյան

Չարենցավան-Հրազդան ավտոճանապարհին տեղի ունեցած վթարի հետևանքով չորս անձ է զոհվել

Վարդգես Սուրենյանցի 130-ամյա «Լքյալը» կտավն առաջին անգամ ցուցադրվեց Հայաստանում

ԱԺ-ի կողմից օրենսդրական փոփոխությունը նպաստել է, որպեսզի կարողանանք ավտոմեքենաներից կատարվող հափշտակությունների մասով նվազման ազդակներ ունենալ. ՆԳ նախարար

Մեր խնդիրը Հայաստանի ժողովրդի համար այլընտրանք ձևավորելն է. Փաշինյան

Գերիների վերադարձի համար իմ սահմանած ժամկետը «րոպե առաջ»-ն է. վարչապետ